27
Nov 2024
«Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոն էր այցելել ճարտարապետ, Ֆրանսիայի պատվավոր քաղաքացի,«Տրդատ ճարտարապետ» մեդալակիր Աշոտ Դավայանը։ Նա երեխաներին ներկայացրեց Հայաստանի վանքերի և եկեղեցիների ճարտարապետությունը և թաքնված գաղտնիքները։
27
Nov 2024
«Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոն էր այցելել Ջեննի Թուֆենկջյանը, ով «Նարեն ու Նարեկը նշում են Սրբոց Թարգմանչաց տոնը» գրքույկի հեղինակն է։ Նա երեխաներին նվիրեց իր հեղինակային գրքույկները, ինչպես նաև դիտեց երեխաների համանուն բեմադրությունը։
27
Nov 2024
Կենտրոնի կրտսեր և ավագ խմբի երեխաները ունեցան հիշարժան օր՝ դիտելով «Ալլադինը» և «Փոքրիկ Իշխանը» ներկայացումները:
27
Nov 2024
Այս տարի ևս «Փալանչո» թատերախումբը մասնակցեց «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 24-րդ փառատոնին:
27
Nov 2024
Այս անգամ «Փալանչո» թատերախումբը ուրախացրեց Արարատի մարզի Ռանչպար գյուղի երեխաներին Հ. Թումանյանի «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացումով:
26
Nov 2024
«Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոնի սաները այցելեցին Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարան, Ավետիք Իսահակյանի թանգարան, ինչպես նաև Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտեցին «Ձյունիկը և 7 թզուկները» երաժշտական հեքիաթ-ներկայացումը։
26
Nov 2024
Տեղի ունեցավ սիրված երգահան` Երևանի հ.18 գրադարանի տնօրեն Հռիփսիմե Խրիմյանի` 15-րդ հեղինակային «Երաժշտական խճանկար» գրքի շնորհանդեսը: Երգերը, որոնք կյանք են առնում տաղանդավոր երգահանի կողմից սիրով կատարեցին «Արևածաղիկ» երգչախմբի սաները:
26
Nov 2024
Այս անգամ Մեծամորի կենտրոնի հյուրն էր Անահիտը, ով երեխաների հետ ունեցավ զրույց բնապահպանության մասին, որից հետո պատրաստեցին էկո գրիչներ: Շնորհակալություն այցելության համար:
26
Nov 2024
«Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոնի սաները այցելեցին Մարգահովիտի Օհանյան կենտրոն։ Երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ բնապահպանության մասին, ինչպես նաև ծանոթացան գյուղատնտեսության մի շարք գաղտնիքների հետ։ Անչափ շնորհակալ ենք ATP Ohanian Center for Environmental Studies, Margahovit կենտրոնին համագործակցության և երեխաներին նոր փորձ ու գիտելիք փոխանցելու համար։
26
Nov 2024
Երեխաները նկարչության ուսուցչուհի ընկեր Ժաննայի հետ պատրաստել էին անակնկալ կենտրոնի անձնակազմին՝ նվիրված ուսուցչի տոնին: Ձեր յուրաքանչյուրի աջակցությունը հնարավորություն կստեղծի արվեստի և մշակույթի միջոցով դաստիարակել երեխաների ստեղծագործ միտքն ու արվեստի բարձր գիտակցումը:
26
Nov 2024
Այս անգամ իր այցելությամբ մեզ ուրախացրեց սիրված երգիչ Արթուր Խաչենցը: Սկզբում երեխաները լսեցին երգչի կատարումները, հետո միասին Կոմիտաս երգեցին։
28
Oct 2024
Թարգմանչաց տոնին ընդառաջ «Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոն էր այցելել պատմության ուսուցչուհի Իրինա Նիկողոսյանը։ Շնորհակալություն համագործակցության և երեխաներին նոր գիտելիքներով զինելու համար։
28
Oct 2024
Մեր Մեծամորի կենտրոնի երեխաները մեծ բավականություն ստացան՝ հանդիպելով աշխարհահռչակ թառահար Միքայել Ոսկանյանի հետ, ով պատմեց գործիքի պատմությունը և ներկայացրեց հիասքանչ կատարում:
23
Oct 2024
Այսօր «Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոնի սաները հյուրընկալվել էին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն դիտելու «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը։ Շնորհակալություն Գյումրու պետական դրամատիկական թատրոն / The State Drama Theatre Of Gyumri համագործակցության և երեխաներին անմոռանալի էմոցիաներ պարգևելու համար։
23
Oct 2024
Շառլ Ազնավուրի անվան գրադարանում տեղի ունեցավ երգահան, մանկավարժ Լիլիթ Համբարձումյանին նվիրված ցերեկույթը: Միջոցառմանը «Արևածաղիկ»երգչախումբը կատարեց սիրված երգահանի երգերը:
23
Oct 2024
Այսօր կենտրոնի երեխաներին ջերմ ընդունեց։ Գեղանկարչության մասնագիտության դասախոս Աղավնի Մարտիրոսյանը երեխաներին ուղեկցեց տարբեր լսարաններ, մեկնաբանեց ցուցադրված նկարներն ու պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին։ Այսպիսի այցերը նպաստում են երեխաների դրական վարքի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը, գեղագիտական ճաշակի ընկալմանը եւ իրենց ինքնաճանաչմանը…
23
Oct 2024
«Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոնի թատերական խմբակի սաները, խմբակավար Ա. Դավայանի ղեկավարությամբ, Արթիկի գրադարանում ցուցադրեցին Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» բեմականացումը։ Շնորհակալություն Արթիկի գրադարան -ին համագործակցության համար։
23
Oct 2024
Սեպտեմբերի 18-ին «Փալանչո» թատերախումբը «Իսկական ընկերը» ներկայացմամբ հանդես եկավ Արենիի մշակույթի տանը։
23
Sep 2024
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք: Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է:
23
Sep 2024
Սեպտեմբերի 13-ին կենտրոնում հաճելի եռուզեռ էր։ Մեզ հյուր էին եկել մեր լավ բարեկամներ տիկին Լեռնիկն ու իր անուշիկ փոքրիկ Նուբարը և նկարչուհիներ Նուշիկն ու Մելանյան։ Օրը շատ հագեցած էր ու հետաքրքիր։ Նշեցինք կենտրոնի՝ սեպտեմբերին ծնված երեխաների, ինչպես նաև փոքրիկ Նուբարի ծննդյան տոնը։ Նուշիկն ու երեխաները նկարազարդեցին կենտրոնի պատը։ Անչափ շնորհակալություն մեզ անմոռանալի օր պարգևելու համար։
20
Sep 2024
Մեր համաֆինանսավորման արշավի մեկնարկը ՏՐՎԱԾ Է! Մենք ուրախ ենք տեղեկացնել «Ընտանիք և Համայնք , արվեստի և արհեստի թերապիայի ծրագրի նախաձեռնության մեկնարկի մասին՝ ստեղծագործականությամբ նոր հնարավորությունների բացահայտման նպատակով: Սա ձեր հնարավորությունն է աջակցելու ավելի քան 550 խոցելի խմբի երեխաների, որոնցից շատերը տեղահանված են Արցախից: Ձեր այսօրվա նվիրատվությունը կկրկնապատկվի, շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի համաֆինանսավորման նվերի: Մեր Մեծամորի կենտրոնի […]
28
Aug 2024
Այսօր Արմավիրի և Մեծամորի կենտրոններում հյուրընկալել էինք «ԲԵԿՈՐ ազգագրական պարի խմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Հարություն Բաղդասարյանին, ով երեխաներին ներկայացրեց հայկական պարերի գաղտնիքները և սովորեցրեց «Կարնո քոչարի» և «Կոմիտասի շորոր» ազգային պարերը: Շնորհակալություն մեր լավ բարեկամ Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամին մեզ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար:
28
Aug 2024
Այսօր կենտրոնի հյուրն էր կանադաբնակ մեր շատ սիրելի հայրենակից՝ Տ Ռոզա Սաֆարյանը, ով յուրաքանչյուր տարի կամավորական ծրագրով գալիս է Հայաստան՝ երեխաներին փոխանցելու իր մասնագիտական հմտությունները։ Նա ֆրանսերենի փորձառու ուսուցչուհի է։ Երեխաների համար հետաքրքիր էր ծանոթանալ, շփվել եւ կարողանալ ինքնարտահայտվել։ Տ Ռոզան հարցերի, դերային եւ այլ խաղերի միջոցով երեխաներին փոխանցեց նոր հմտություններ ու գիտելիքներ, որոնք շատ […]
28
Aug 2024
Մարտին Մեկետարյանի աջակցությամբ Մեծամորի կենտրոնի ավագ խմբի երեխաներն այցելեցին Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ստացան օրհնություն, որից հետո իրենց օրն անցկացրին […]
28
Aug 2024
Այսօր կենտրոն հաճախող ավագ խմբի երեխաներն իրենց նկարչության դասն անցկացրեցին Արմավիր քաղաքի կենդանաբանական այգում։ Բնության մեջ նկարելը զարգացնում է երեխաների երեւակայությունը, դիտողականությունը եւ մղում նկարել ավելի խանդավառ՝ ոգեշնչված։
28
Aug 2024
Մեծամորի կենտրոնի կրտսեր խմբերի երեխաները Martin Meketarian-ի աջակցությամբ այցելեցին Երևանի կենդանաբանական այգի: Երեխաները երջանիկ էին, որ իրենց երազանքն իրականություն դարձավ: Անչափ շնորհակալ ենք Երևանի կենդանաբանական այգի / Yerevan Zoo տնօրինությանը՝ մեր երեխաներին այս հնարավորությունը ընձեռելու և անմոռանալի օր պարգևելու համար:
28
Aug 2024
Փալանչո թատերախումբը Արթիկի կենտրոնի երեխաների համար ներկայացրեց Ռ. Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ։
28
Aug 2024
«Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կրտսեր 2-րդ խմբի սաները, դաստիարակ Սիրանուշ Պողոսյանի և դաստիարակի օգնական Արմենուհի Մելիքյանի հետ, հուլիսի 24-ին այցելեցին «Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոն։ Կենտրոնի երեխաների հետ միասին նրանք խաղացին խաղեր, պարեցին, ինչպես նաև կավագործության խմբակի խմբավար Գարիկ Վարդանյանի և նկարչության խմբակի խմբավար Մանուշակ Վարդանյանի հետ պատրաստեցին կավից տարբեր պատկերներ։
28
Aug 2024
Հուլիսի 12-ին «Ընտանիք և Համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոնի սաները այցելեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած գյումրեցիներին նվիրված հուշարձան։ Գյումրու «Սև բերդ» ամրոց։ «Վարդբաղ» հանգստյան գոտի։ Իսկ Հուլիսի 30-ին կենտրոնի 42 սաներ այցելեցին Երևանի կենդանաբանական այգի։
28
Aug 2024
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը «Ընտանիք և համայնք» ԲՀԿ Արթիկի կենտրոնում։
28
Aug 2024
28
Aug 2024
Շնորհակալություն UNHCR Armenia-ին երեխաների համար ուրախ և հիշարժան օր կազմակերպելու համար: Ամենուրեք ժպիտներ էին, ծափ ու ծիծաղ, ուրախություն: Եվ՛ երեխաները, և՛ մեծահասակները նշեցին, որ այսպիսի հրաշալի օր վաղուց չէին ունեցել: Ներկաները խնդրեցին իրենց շնորհակալությունը փոխանցել այս հրաշք օրվա կազմակերպիչներին և հույս հայտնեցին, որ նման միջոցառումները կլինեն շարունակական
13
Jun 2022
Ընտանիք ը համայնք ԲՀԿ-ի գործունեություն
03
Mar 2022
Ս․թ․ մարտի 3-5-ը Միասին Հանուն Սոցիալական Համայնքների / Together For Social Communities ծրագրի շրջանակներում ձևավորված Իջևանի և Նոյեմբերյանի միջգերատեսչական ցանցերի ներկայացուցիչները մասնակցեցին եռօրյա դասընթացի։ Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները․ – տեղական սոցիալական պլանի (ՏՍՊ) գաղափարը, տեղը, դերը, իրավական և սոցիալական համատեքստը, – համայնքի սոցիալական զարգացման տեսլականը և ՏՍՊ-ն որպես տեսլականին հասնելու գործիք, – ՏՍՊ մշակում, […]
12
Feb 2022
«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (AASW), «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի (P&T) և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աղքատության եւ անհավասարության դեմ պայքարը և սոցիալական փոփոխություններին և ներառական ու կայուն զարգացմանը նպաստելը Հայաստանում։ Այս […]
19
Nov 2021
Մայիսի 21-ին Մեծամորի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ նոր ներկայացման առաջնախաղը: «Փալանչո» թատերախմբի նոր սերունդը ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն»: Բարի երթ մեր փոքրիկ դերասաններին:
10
Nov 2021
Մայիսի 14-ին Արմավիրի #Նարեկ սոցիալ-կրթական կենտրոնի սաներն ուղևորվեցին դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Հայոց ազգագրության թանգարանը այն հարուստ պատմամշակութային ժառանգությունն է, որի կրողն ու շարունակողը պարտավոր ենք դառնալ այսօր մենք։ Միջոցառումն իրականացվեց Մոնիկ Տեր-Գրիգորյանի և նրա ընկերների բարերարությամբ:
10
Nov 2021
Մայիսի 8_ին Հայկական Կարմիր Խաչի ընկերության կամավոր՝ Տաթևիկ Պողոսյանի “Մշակութային զարգացում Արմավիրում” ծրագրի շրջանակներում Նարեկ սոցիալ_կրթական կենտրոնի 10 սան իրենց օրն անցկացրեցին Արմավիրի Հայկական Կարմիր խաչի գրասենյակում, դիտեցին Հայֆիլմ Կինոստուդիայի նկարահանած “Դավիթ Բեկ” ֆիլմը և “Հնարամիտ գյուղացին” մուլտֆիլմը, այնուհետև քննարկեցին և վերլուծեցին մեր ժողովրդի պատմության որոշ դրվագներ, որոնք շատ նման են մեր օրերին։
12
Oct 2021
Արմավիրի #Նարեկ սոցիալ-կրթական կենտրոնի տասը սան հնարավորություն ստացան ճամփորդելու դեպի Արգիշտի-Խինիլի և Մեծամոր պատմամշակութային բնակավայրեր։ Ծրագրի հեղինակը Տաթևիկ Պետրոսյանն էր, ծրագիրն իրականացվում էր Armenian Red Cross Society/ՀայկականԿարմիր խաչի ֆինանսավորմամբ։ Տպավորությունները վառ էին, ընթացքը` շատ ուսանելի: Երեխաները վերադարձան նոր գիտելիքներով և որոշումով, որ պետք է ավելի լավ ուսումնասիրել իրենց հող ու ջրի պատմությունը։ […]
20
May 2021
Ապրիլի 12-ին Արմավիրի ՛՛Նարեկ՛՛ սոցիալ-կրթական կենտրոնի երգ-պարի խումբն ու նկարչական խմբակի երեխաները ներկայացրեցին իրենց աշխատանքները: Միջոցառումը նվիրված էր Մայրութան և գեղեկության տոնին: Արմավիրի քաղաքային մշակույթի տանը մեծ ոգևորություն էր տիրում. օրը տոն էր թե ծնողների, թե երեխաների համար:
20
May 2021
Օրեր առաջ մեր Արթիկի, Մեծամորի, Արմավիրի և Նոյեմբորյանի կենտրոնների երեխաները իրենց մանկական ժամանցը վայելեցին մանկական սրճարաններում: Շնորհակալություն ենք հայտնում մեր ամերիկահայ բարեկամ սիրելի Մոնիկ Տեր-Գրիգորյանին և իր բարեկամներին մեր կողքին լինելու, մեր երեխաներին հատկապես այս ծանր օրերին ուրախ ժամանց պարգևելու համար:
20
May 2021
Հունվարի 28-ը մեր կանոնավոր բանակի կազմավորման և ՀՀ ԶՈւ տոնն է, Հայոց անմահ հերոսների և կենդանի լեգենդների օրն է: Հավերժ փառք մեր հերոսներին, երախտագիտություն և խոնարհում մեր զինվորիներին: ՛՛Փալանչո՛՛ -ի երիտասարդ դերասնները երեկ ներկայացրեցին Ռեբերտ Ռոժդեստվենսկու ՛՛Ռեքվիեմ՛՛ստեղծագործության պրեմիերան: Հուզիչ էր, սիրտ շարժող, արցունք կաթեցնող, բայց և միևնույն ժամանակ՝ սթափեցնող, ապրելու, արարելու և հաղթելու պարտավորեցնող: Բեմադրությունը՝ […]
20
May 2021
20
May 2021
«Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի քննարկում մերկազմակերպության կենտրոններում : Շնորհակալություն կազմակերպիչներին` գրլխավորությամբ Արտակ Կիրակոսյանի, հետաքրքիր քննարկման և ԳրքաԱնուշ նվերների համար
09
Jan 2020
Ժպտերես Մերուժանը մեր վաղեմի ընկերն է: Տարիներ առաջ՝ ավտովթարից հետո, ֆիզիկական առողջության խնդիրները թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել և հաճախակի այցելել ընկրներին: Դեկտեմբերի 27-ը նրա ծննդյան օրն է: Կենտրոնի երեխաները լավ են հիշում այդ օրը: Ծննդյան նվերը պատրաստելու համար, երեխաները ներդրել են իրենց մեկ օրվա ընդմիջման գումարը: Ասում են՝ մի տղայի հարցրել են, թե ինչ […]
09
Jan 2020
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները նշանավորվում են որպես ընտանեկան տոն: Այն երբեմն միակ առիթն է, երբ բոլորը հավաքվում են մեկ տանիքի տակ, կիսում ուրախությունը միասին: Մեր կողքին կան տարեցներ, ովքեր կյանքի հանգամանքների բերումով ապրում են միայնակ. երեխաները և թոռնիկները կամ հեռու են, կամ չկան: Արդեն երկար տարիներ է, ինչ տոներին հաջորդող առաջին աշխատանքային օրը կենտրոնի […]
09
Jan 2020
Ամանորյա ուրախ հանդեսներ ՛՛Ընտանիք և համայնքի՛՛ բոլոր կրթական կենտրոններում՝ Մեծամորի համայնքային զարգացման կենտրոն, Արմավիրի ՛՛Նարեկ՛՛ , Իջևանի ՛՛Արևիկ՛՛, Նոյեմբերյանի ՛՛Պապոնց տուն՛՛ սոցիալ -կրթական կենտրոններում:
09
Jan 2020
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Արմավիրի #ՆԱՐԵԿ սոցիալ-կրթական կենտրոնի երեխաներն իրենց նկարների ցուցահանդեսը նվիրում են աշխարհի բոլոր երեխաներին: Մենք երազում ենք, որ աշխարհի գույները դառնան այնքան պայծառ, որքան դրանք վառ են մեր նկարներում։ Առաջին ցուցահանդեսն իրականացվեց Արմավիր քաղաքի Թիվ 5՝ Անդրանիկ Օզանյանի անունը կրող հիմնական դպրոցում։ Ցուցարվեցին 8-13 տ երեխաների մոտ 50 նկարներ: […]
09
Jan 2020
Փոքրերի ու մեծերի ջանքերով ահա այսպիսի գեղեցիկ, Ամանորյա տեսք ստացավ մեր կենտրոնը:
09
Jan 2020
ՆՌԱՆ_ՀԱՏԻԿ հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոն`նվիրված ՀՈՎՀԱՆՆԵՍ_ԹՈՒՄԱՆՅԱՆԻ և ԿՈՄԻՏԱՍԻ ծննդյան 150-ամյակներին: ՛՛Փալանչոն՛՛ փառատոնին ներկայացրեց Ռ. Մարուխյանի ՛՛Իսկական ընկերը՛՛ պիեսը:
31
Oct 2019
Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում ծնողների նոր խմբով իր աշխատանքները վերսկսեց ՛՛Ծնողական ակումբը՛՛
31
Oct 2019
Դրական ծնողավարման հմտությունների դասընթացներ #Արմավիր “Positive parenting skills” programme #Armavir
31
Oct 2019
Նկարում Մարտին (Մաքս) Մխիթարյանն է և իր որդի Արմենը, ովքեր մի գեղեցիկ օր պարգևցին մեր կենտրոնի երեխաներին: Մաքսը ԱՄՆ-ում Երիտասարդական նախաձեռնություններ հիմնադրամի հիմնադիրն է: Նա սոցիալական աշխատող է, հոգեկան առողջության պահպանման փորձագետ, մարդասիրության դեսպան, և պարզապես ուշագրավ մի անձնավորություն, ում սիրտը և հոգին ապրում են Հայատանում: Meet Martin (Max) Meketarian and his son Armen who […]
31
Oct 2019
Սոցիալական աշխատողների, դպրոցի բազմամասնագիտական թիմի հետ իր նշանակալի փորձով և գիտելիքներով է կիսվում ամերիկյան սոցիալական աշխատանքի դպրոցի փորձագետ Մաքս Մխիթարյանը: “Treating Trauma” The expert of American school of social work Max Mkhitaryan shared his considerable experience and knowledge with the schools’ multidisciplinary team and social workers.
31
Oct 2019
Յունիմա-Հայաստանը`Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը, սեպտեմբերի 15-25-ը Հայաստանում անցկացնում է Տիկնիկային թատրոնների XIV միջազգային փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: #Փալանչո տիկնիկային թատրոնն իր ուրույն տեղն ունի այս փառատոնում Հայաստանի (և ոչ միայն) մյուս տիկնիկային թատրոնների կողքին:
11
Sep 2019
Սկսվեց նոր ուսումնական տարին: Բարի երթ կենտրոնի սաներին և բոլոր-բոլոր դպրոցականներին:
11
Sep 2019
Արմավիրի #Նարեկ սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպում էր կոմպոզիտոր, դաշնակահար Հերմինե Հարությունյանի հետ: Հաղորդ եղանք Կոմիտասի երաժշտությանը: Սովորեցինք «Երկինքն ամպել է» երգը: Երեխաներին շատ հետաքրքիր էր լսել պատմություններ Կոմիտասի մանկության դրվագներից, լսել նրա մշակումներից մի քանիսը և ցույց տալ Կոմիտասին ընկալելու իրենց տարբերակը: Ստեղծված մթնոլորը բոլորիս պարուրեց անբացատրելի ջերմությամբ, բարությամբ և անմիջականությամբ: Ահա, թե ինչ է նշանակում շփվել Կոմիտասի […]
11
Sep 2019
Մեծ ոգևորությամբ են աշխատում կավի խմբակի երեխաները Մեծամորիի, Իջևանի և Նոյեմբերյանի կենտրոններում:
11
Sep 2019
Մի քանի շաբաթից #Արթիկի կենտրոնը արդեն պատրաստ կլինի: ✅Սկսելու ենք սոցիալ-կրթական նոր ծրագրեր` ուղղված համայնքի ընտանիքների ամրապնդմանն ու երեխաների զարգացմանը:
11
Sep 2019
Յուրաքանչյուր ամռան կրկնվող և հաճելի համագործակցություն: Ամեն տարի կապուտակ #Սևանի ափին մեկօրյա հանգիտ են վայելում մեր կազմակերպության բոլոր կենտրոնների երեխաները: Օրը կազմակերպում և երեխաներին ուղեկցում են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ` անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության տեսուչները` վարչության պետ Նելլի Դուրյանի գլխավորությամբ:
11
Sep 2019
2019թ հուլիսին՛՛Ընտանիք և համայնք՛՛ բարեգործական Հկ-ի Մեծամորի, Արմավիրի, Իջևանի և Նոյեմբերյանի կենտրոնների կավագործության և նկարչության խմբակների երեխաները այցելեցին Էջմիծին քաղաքում գտնվող «Մաչանենց տուն» կենտրոն: Երեխաները շատ հետաքրքրված էին այն կենցաղային գործիքներով ու իրերով, որոնք դեռ ոչ վաղ անցյալում օգտագործել են նաև մեր տատիկներն ու պապիկները: Նրանք տեսան, թե ինչպես է կավագործը կավե թասեր պատրաստում չարխի […]
11
Sep 2019
ԱՄՔՈՐ-ՀԱՅԱՍՏԱՆ բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «ՀԵՔԻԱԹԸ ՀՅՈՒՐ Է ԵԿԵԼ» ծրագրի շրջանակներում 2019թ հունիս-օգոստոս ամիսներին «Փալանչո» տիկնիկային թատրոնը բարեգործական ներկայացումներով հանդես եկավ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Այգուտ, Ջիլ , Շիրակ մարզի Ջաջուռավան, , Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սարալանջ, Տավուշի մարզի Հաղարծին, Չինչն, Իծաքար համայնքներում ուրախություն պարգևելով 800 –ից ավել մեծ ու փոքր հանդիսատեսի: […]
11
Sep 2019
՛՛ՓԱԼԱՆՉՈՆ՛՛ սկսել է իր ամառային հյուրախաղերը: Առաջին 2 ներկայացումները դիտեցին Մեծամորի թիվ 3 մսուր-մանկապարտեզի և Մեծամորի հիմնական դպրոցի նախակրթարանի երեխաները: Ուշադիր եղե՛ք: Շոգ ամռանը գո ւցե մեզ հանդիպեք հենց ձեր համայնքում:
19
Nov 2018
Այսօր` հոկտեմբերի 13-ին, «Իրականացված երազանքներ» ծրագրի շրջանակում, որի նպատակը երեխաներին մշակութային ու պատմական նշանակության թանգերաններ ու կենտրոններ ուղեկցելն ու մշակութային արժեքներին հաղորդ դարձնելն է, #Նոյեմբերյանի#ՊապոնցՏուն կենտրոնի երեխաները այցելեցին #Կոմիտասի_թանգարան_ինստիտուտ: Այցը միայն ճանաչողական ու կրթական չէր, այլ` ինտերակտիվ ուսուցողական. երեխաները փորձարկեցին հայկական և միջազգային երաժշտական ճանաչում ունեցող գործիքներ, ստեղծեցին ու փորձարկեցին իրենց երաժշտական մեղեդին: ————————————— Ծրագիրն իրականացվում է «Ընտանիք […]
19
Nov 2018
Այսօր` հոկտեմբերի 8-ին, «Մենք քեզ հետ ենք» սոցիալական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը կազմակերպվեց մեր կենտրոնում: Ֆիլմը պատմում է այն մասին, թե որքան կարևոր է քաջալերել և աջակցել օգնություն խնդրող անհատին: Ուսուցանում է հոգատարություն, ապրումակցում և անշահախնդիր բարություն: Ֆիլմերի նկարահանումները և ցուցադրությունները իրականացվում են «Քաղաքացիական հասարակությունը որպես դրական փոփոխության գործոն» ծրագրի շրջանակում:
19
Nov 2018
Այսօր` հոկտեմբերի 4-ին, Շող ցերեկային կենտրոն -ի երեխաների համար կազմակերպվեց «Մենք քեզ հետ ենք» սոցիալական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե որքան կարևոր է քաջալերել և աջակցել օգնություն խնդրող անհատին: Ուսուցանում է հոգատարություն, ապրումակցում և անշահախնդիր բարություն: Ֆիլմերի նկարահանումները և ցուցադրությունները իրականացվում են «Քաղաքացիական հասարակությունը որպես դրական փոփոխության գործոն» ծրագրի շրջանակում: Ծրագիրն […]
19
Nov 2018
«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների XIII միջազգային փառատոնի շրջանակներում «Ընտանիք և Համայնք» բարեգործական ՀԿ-ի #ՓԱԼԱՆՉՈ մանկապատանեկան տիկնիկային թատերախումբը սեպտեմբերի 28-29-ին ներկայացումներով հանդես եկավ Վայոց Ձոր մարզի Գետափ և սահմանամերձ Խաչիկ համայնքներում: Մեզ անհամբերությամբ և մեծ խանդավառությամբ դիմավորեցին հատկապես Խաչիկ գյուղում. հասկանալի է՝ ամեն օր չէ, որ սահմանամերձ գյուղում տիկնիկային թատրոն է հյուր գնում: Այս անգամ երեխաների աչքերը […]
26
Sep 2018
ԱՄՓՈՓՈՒՄ_ԵՆՔ «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» մեկ տարի տևողությամբ ծրագրի արդյունքները: Ս/թ սեպտեմբերի 24-25-ը տեղի ունեցավ ծրագրի արդյունքների ամփոփման հանդիպում և «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների կարևոր գործոն» մոդելի ներկայացումը, որտեղ ներկայացված է «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության երկարամյա աշխատանքային փորձը՝ թե սոցիալական աշխատանքի և մշակութային ուսուցման համադրությունը ինչպես է օգնում անհատի, ընտանիքի և համայնքի մակարդակով սոցիալական, […]
20
Sep 2018
Նոյեմբերյան քաղաքում երեխաները արդեն լցրել են իրենց պատերը` գունագեղ նկարներով, կավագործ պատկերներով: Խմբակներն իրենց ընթացքը սկսել են անցած տարվա նոյեմբերին, բայց արդեն հասցրել են հանդես գալ ցուցադրություններում և ցուցահանդես-վաճառքներում: Խմբակները կյանք են ստացել «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Եվրոպական միության, ինչպես նաև Tufenkian Foundation Թուֆենկյան հիմնադրամ -ի համաֆինանսավորմամբ, Strong Civil Society Organisations for […]
03
Sep 2018
4 ամիս առաջ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիր թեմի առաջնորդարանի շենքում իր աշխատանքը սկսեց «Նարեկ» սոցիալ-կրթական կենտրոնը: Այսօր երեխաներն հյուրերին և ծնողներին ներկայացրեցին իրենց ձեռքբերումներն այս կարճ ժամանակահատվածում: Առաջնորդարանի բակում հյուրերին դիմավորեցին նկարչական խմբակի երեխաների գունագեղ աշխատանքները, իսկ երգչախումբն իր գեղեցիկ կատարումներով ապահովեց բոլորի բարձր տրամադրությունը:
03
Sep 2018
Իսկ այսօր Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center-ն այցելել էին Նոյեմբերյանում գործող Պապոնց տուն սոցիալ-կրթական կենտրոնի կավագործության, տիկնիկագործության և նկարչական խմբակի երեխաները: Ի դեպ՝ առաջիկա ամիսներին առիթ կունենաք մասնակցելու մեր երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին: #ԻրականացվածԵրազանքներ մշակութային ծրագիր #Family_and_Community #UMCOR
30
Aug 2018
Այսօր Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center-ի այցելուներն Իջևանում գործող մեր Արևիկ Սոցիալ – Կրթական Կենտրոն / Arevik Social – Educational Center -ի կավագործության, կարպետագործության և բատիկայի խմբակի երեխաներն էին: Կենտրոնում ծանոթացանք գորգագործության, փայտարվեստի, ասեղնագործության և ժողովրդական արվեստի այլ ոլորտների հարուստ հավաքածուիների պատմությանը և պատմական նշանակությանը: ԻրականացվածԵրազանքներ մշակութային ծրագիր #Family_and_Community #UMCOR
30
Aug 2018
Արդեն մի քանի տարի է մեր կազմակերպությունը համագործակցում է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության հետ, և այդ համագործակցության շրջանակներում էլ օգոստոսի 11-ին «Փալանչո» թատերախումբն ուղևորվեց Հանքավանի «Լուսաբաց» ճամբար: Ներկայացման աշխույժ ելևէջներն այնքան էին ոգևորել ճամբարականներին և ոստիկաններին, որ վերջիններս էլ մանկացել, խառնվել էին փոքրիկների ուրախ երգ ու պարին: […]
23
Aug 2018
Օգոստոսի 10-ին «ՓԱԼԱՆՉՈ» թատերախմբին հյուրընկալեցին Տավուշի Գանձաքար գյուղում: Դպրոցի դահլիճում համայնքի երեխաները մեծ խանդավառությամբ մասնակցեցին մեր զվարճալի և ինտերակտիվ ներկայացմանը:
23
Aug 2018
Հաղարծին վանական համալիրում օգոստոսի 6-12-ը տեղի ունեցավ «Հաղարծնի մշակութային շաբաթ» հոգևոր և կիրառական մշակույթի փառատոնը: Փառատոնին մշտական մասնակցություն է ունենում նաև «ՓԱԼԱՆՉՈ» մանկապատանեկան թատերախումբը: Այս տարի Փալանչոները ներկայացրեցին Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» և «Սուտասանը» հեքիաթները՝ համեմված ուրախ երգ ու պարով:
30
Jul 2018
Ս/թ հուլիսի 26-ին մենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էինք: Եվ իսկապես. այստեղ քեզ շատ մոտ ես զգում Կոմիտասի ապրած կյանքին ու գործունեությանը: Թվում է՝ նրա երաժշտական տեսական և հոգևոր գործունեության մի մասն ես: Եվ ի՜նչ հաճելի է շոշոփել, ապրել ու զգալ այն ժամանակի բանահավաքչական հարուստ ժառանգությունը: Այնտեղ կոմիտասյան նոր 3 երգ սովորեցինք, որոնք, իհարկե, տեղ կգտնեն Արևածաղիկ երգչախմբի երգացանկում […]
30
Jul 2018
Հուլիսի 25-ին մեր Արևածաղիկ մանկապատանեկան երգ ու պարի խմբակը մանկական երգերով ու պարերով ներկայացավ Մարալիկ քաղաքի երեխաներին և համայնքի բնակիչներին: Օրն ուրախ էր ու խնդուն. չէ՞ որ Երեխաները Երեխաների Համար մշակութային գնացքն էր կանգ առել այնտեղ: Family_and_Community CDPF STRONGCSOs
30
Jul 2018
Իրականացված Երազանքներ մշակութային ծրագրի շրջանակում կազմակերպության երեխաներն այցելում են մշակութային, կրթական և ժամանցային կենտրոններ: Այսօր՝ հուլիսի 24-ին, Մեծամորի կենտրոնի երեխաներն այցելել են Հայաստանի բնության պետական թանգարան: Family_and_Community UMCOR
30
Jul 2018
Գտնված Երազ, Պարգևիրր Եջանկություն Ս/թ հուլիսի 23-ին տեղի ունեցավ կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը և քննարկումը Արմավիր մարզի Արմավիր քաղաքի դպրոցահասակ երեխաների ծնողների և Մեծամոր քաղաքի երախաների հետ: Ֆիլմերի նկարահանումները և ցուցադրությունները իրականացվում են «Քաղաքացիական հասարակությունը որպես դրական փոփոխության գործոն» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Ընտանիք և Համայնք» և «Հայ միասնության խաչ» ՀԿ-ների համատեղ ջանքերով, UMCOR հայկական հիմնադրամի աջակցությամբ: Նպատակ ունի վեր […]
30
Jul 2018
«Ընտանիք և համայնք» ՀԿ-ի Արմավիրի Նարեկ սոցիալ-մշակութային կենտրոնի սաները Երեխաները Երեխաների Համար գնացքով ժամանեցին Մեծամորի «Փալանչո» տիկնիկային թատրոն: «Իսկական ընկերը» ներկայացումից երեխաները սովորեցին, որ իսկական ընկերները պետք է միշտ պաշտպանեն իրար, լինեն հոգատար, ազնիվ, բարի ու անշահախնդիր միմյանց հանդեպ:
23
Jul 2018
Հուլիսի 4-ին Երեխաները Երեխաների Համար գնացքը հասավ Լոռվա Քարաձոր գյուղը: «Փալանչո» մանկապատանեկան թատերախումբը հանդես եկավ «Աղետիկ» ներկայացմամբ, որտեղ տարերային աղետները պատմում են, որ իրենցից ամենևին էլ վախենալ պետք չէ, պարզապես պետք է իրազեկ լինել պաշտպանության մեթոդներին: Ով իրազեկված է, նա պաշտպանված է…..
23
Jul 2018
Երկրորդ խումբն է արդեն ձևավորվել Մեծամոր, Իջևան և Նոյեմբերյան քաղաքների մեր երեխաներից: Նորից հանգստանում են Ծիծեռնակ Ճամբար / Tsitsernak Camp -ում: Նորից առիթ ունեն ճանաչելու միմյանց մշակութային առանձնահատկությունները և ընդհանրությունները: Մի քանի օրից նրանք ևս կվերադառնան իրենց համայնքներ՝ գիտելիքների նոր պաշարով և հմտություններով: Ճամբարում երեխաները սովորելու են թիմային աշխատանքի, նախաձեռնողականության և մասնակցայնության ապահովման հմտություններ, գիտելիքներ՝ իրենց իրավունքների և […]
03
Jul 2018
Հուլիսի 2-ին <<Ծիծեռնակ>> ճամբար մեկնեցին <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրում ընդգրկված առաջին խմբի երեխաները՝ <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանի և հասարակայնության հետ կապերի համակարգող Նունե Ղազարյանի ուղեկցությամբ: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>> ծրագրով իրականացվող այս նախագծի շրջանակներում Լոռվա […]
03
Jul 2018
Երեխաները Երեխաների Համար մշակութային գնացքի հաջորդ կանգառը Մայր Արաքսի ափին գտնվող Պատմական Հայաստանի մայրաքաղաք Բագարան էր: Թեպետ բերքահավաքի թեժ շրջան է, բայց Բագարան գյուղի երեխաներն անհամբերությամբ մեզ էին սպասում: Ջեկոն ու Ոզնին նրանց էլ պատմեցին իրենց իսկական ընկերության մասին:
03
Jul 2018
ԵրեխաներըԵրեխաներիՀամար մշակութային գնացքն իր ընթացքի մեջ առավ նաև Մեծամորի թիվ 3 մսուր-մանկապարտեզի փոքրիկներին: «Արևածաղիկ» երգչախումբը հեքիաթային դարձրեց մանուկների ամառային կիզիչ օրերից մեկը….
03
Jul 2018
Ամռան շոգ օրերը լցնում ենք հետաքրքիր զբաղմունքներով: Երեխաները պատրաստեցին թղթե խամաճիկներ և հանպատրաստից փոքրիկ ներկայացում բեմադրեցին:
22
Jun 2018
«Մշակույթը որպես սոցիալական փոփոխության բանալի» ծրագրի մշակութային հաղորդակցման բաղադրիչը: Երեխաններն այցելում են մշակութային կենտրոններ: Երեկ Ազգային պատկերասրահի հյուրերն էին մեր սիրելի Արևիկցիները Իջևանից #Family_and_Community #CDPF #STRONGCSO
22
Jun 2018
Երեկ մեր Երեխաները Երեխաների Համար մշակութային գնացքը հասավ Բաղրամյանի Քարակերտ գյուղ: Այնտեղ «Արևածաղիկ» երգչախմբին անհամբեր սպասում էին «Գրիգոր Նարեկացի» մշակութային կենտրոնի սաները: Ուրախ երգ ու պար, ժպտացող աչուկներ, անմոռաց ամառային օր…..
20
Jun 2018
Հունիսի 19-ին, ամփոփեցինք Մեծամոր_ԿանանցԱկումբի և #Զանգ_ՊատանեկանԱկումբիաշխատանքները: Ակտիվ մասնակիցները ստացան հավաստագրեր: Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID) ֆինանսավորմամբ: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են կարողությունների, հմտությունների զարգացման դասընթացներ, հանդիպում-քննարկումներ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ակումբների գործունեությունն ուղղված է նրանց ներուժի, կարողությունների և ակտիվ նախաձեռնողականության զարգացմանը, համայնքային կյանքում իրենց դերի կարևորման բարձացմանը, որոշումների կայացման գործընթացներում […]
20
Jun 2018
մայիսի 17-ին տեղի ունեցավ առաջին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքների դպրոցահասակ երեխաների ծնողների հետ: Ֆիլմերի նկարահանումները և ցուցադրությունները իրականացվում են «Քաղաքացիական հասարակությունը որպես դրական փոփոխության գործոն» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է Family and Community NGO / Ընտանիք և Համայնք ՀԿ և Cross of Armenian Unity NGO կազմակերպությունների համատեղ ջանքերով, UMCOR հայկական հիմնադրամի աջակցությամբ: Ֆիլմերի սցենարների մշակման գործընթացում […]
20
Jun 2018
Կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը Արմավիր մարզի Մեծամոր քաղաքի դպրոցահասակ երեխաների հետ:
19
Jun 2018
Շուրջ մեկ տարի է, ինչ Նոյեմբերյանի ՛՛Պապոնց տուն՛՛ սոցիալ-կրթական կենտրոնում գործում է ՛՛Ծնողական Ակումբ՛՛, որտեղ քննարկվում են ծնող – երեխա փոխհարաբերություններում հանդիպող բազմաթիվ խնդիրներ, լինում են հետաքրքիր քննարկումներ, ֆիլմերի դիտումներ:
19
Jun 2018
Այսօր՝ հունիսի 15-ին, «Մշակույթը որպես սոցիալական փոփոխության բանալի» ծրագրի շրջանակում, #Նոյեմբերյանի մեր ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ սոցիալ-կրթական կենտրոնի երեխաներն այցելեցին National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ: Նոր և հետաքրքիր տեղեկատվություն ձեռք բերեցին նկարիչների կյանքի, ստեղծագործական կյանքի և ստեղծագործությունների առանձնահտուկ նշանակության մասին: Զարմացրեցին նաև իրենց պատրաստվածությամբ և գիտելիքների պաշարով: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցներին սահմանամերձ քաղաքի երեխաներին անվճար […]
19
Jun 2018
Դրական ծնողավարման դասընթացներ: Այսօր խոսում էինք Դաստիարակության ոճերի մասին:
15
Jun 2018
Հունիսի 13-ը իսկական տոն դարձավ Մեծամորի թիվ 2 մսուր-մանկապարտեզի փոքրիկների համար: Նրանք հյուր էին եկել կենտրոնի «Արևածաղիկ» երգչախմբին, իսկ Արևածաղիկները նրանց առավոտը լուսաշող ու խնդուն դարձրին իրենց երգերով ու պարերով: Երեխաները Երեխաների Համար մշակութային գնացքը շարունակում է իր ընթացքը…..
13
Jun 2018
Այսօր՝ հունիսի 6-ին, Երեխաները Երեխաների Համար մշակութային գնացքը ուղևորվել էր Շիրակ մարզի Սառնաղբյուր գյուղ: Գնացքը կանգ առավ մանկապարտեզի դահլիճում: ՛՛Փալանչո՛՛ մանկապատանեկան տիկնիկային թատրոնի դերասանները ներկայացրեցին «Իսկական ընկերը» տիկնիկային բեմադրությունը: Շնորհակալություն մեր սիրելի գործընկեր Սառնաղբյուրի Երիտասարդական կենտրոն-Youth and Community Action Club NGOO -ին հրավերի և երեխաներին ուրախություն պարգևելու հնարավորություն ընձեռելու համար:
13
Jun 2018
Հունիսմեկյան տոնը շատ ուրախ ու բովանդակալից անցավ նաև Արմավիր քաղաքի Նարեկացի սոցիալ-կրթական կենտրոնում:
13
Jun 2018
Հունիսի 1-ը տոնական էր նաև մեր մյուս կենտրոնի՝ Նոյեմբերյան քաղաքի ՊապոնցՏուն սոցիալ-կրթական կենտրոնում:
13
Jun 2018
Իջևանում Հունիսի 1-ը ուրախ ու հեքիաթային է եղել նաև Արևիկի համար: «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը միանում է տոնական շնորհավորանքներին: Երջանիկ և խաղաղ մանկություն ենք մաղթում աշխարհի բոլոր մանուկներին:
04
Jun 2018
Այսօր՝ հունիսի 2-ին, Փալանչո մանկապատանեկան տիկնիկային թատրոնը «Իսկական Ընկերը» ներկայացումով անսպառ ժպիտներ պարգևեց Արմավիր մարզի Արևիկ գյուղի երեխաներին: Երեխաները Երեխաների Համար մշակութային գնացքը ճամփորդում է Հայաստանով մեկ … Նրանց սպասում են տարբեր մարզերում: #Family_and_Community #CDPF #STRONGCSOs
04
Jun 2018
04
Jun 2018
Շնորհավորում ենք բոլոր երեխաների տոնը: Թող բոլոր երեխաների իրավունքները լինեն պաշտպանված, և թող ունենան դրանք իրացնելու կայուն երաշխիքներ ու լայն հնարավորություններ: Րոպեներ անց կսկսենք մեր «Երեխաները երեխաների համար» մանկական երաժշտական ծրագիրը: Անակնկալներն այսօր բազում են: Եվ հետաքրքիր է` ի՞նչ գույներ և լուծումներ կստանա մեր մանկական փոքրիկ տնակը:
04
Jun 2018
Ս/թ մայիսի 30-ին տեղի ունեցավ կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը Արմավիր մարզի #Մեծամոր քաղաքի դպրոցահասակ երեխաների ծնողների հետ: ✅Ֆիլմի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=RuXIjnhhJd0
30
May 2018
Մայիսի 22-ին կեննտրոնի երեխաները այցելեցին Մեծամորի քաղաքային մասսայական գրադարան: Գրադարանի տնօրեն տիկին Փիրուզան ծանոթացրեց փոքրիկներին գրադարանի պատմության, կառուցվածքի և գրքերի զարմանահրաշ աշխարհի հետ՝ նշելով գրքի կարևորությունը մարդու աշխարհայացքի ձևավորման և մտքի զարգացման համար:
30
May 2018
՛՛Փալանչո՛՛ մանկապատանեկան տիկնիկային թատրոնը մայիսի 17-ին հյուրընկալվել է Արմավիր մարզի Վանանդ գյուղի միջնակարգ դպրոցում: Այս անգամ փալանչոները երեխաների համար ներկայացրել են Հ. Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը:
30
May 2018
Երեխայի կամային որակների, ինքնավստահության զարգացման և հասակակիցների հետ շփման կարողությունները զարգացնելու, ստեղծագործականությունը դուրս բերելու համար, կարևոր է նպաստել նրանց նախաձեռնողականությանը: Սպորտլանդիա կազմակերպելու միտքը առաջադրվել է երեխաների կողմից: Ամբողջությամբ կազմակերպվել և իրականացվրել է իրանց կողմից: Նկատեք՝ հայտարարությունները, շնորհակալագրերը և պատվոգրերը բացառապես անկրկնելի ձեռքի աշխատանքներ են:
18
May 2018
«Կանանց և պատանիների հզորացում ի նպաստ համայնքի զարգացման» ծրագրի ավարտին #Մեծամոր_ԿանանցԱկումբիմասնակիցները սեմինար-քննարկումներ են կազմակերպում համայնքի մյուս կանաց համար: Նպատակն է՝ կիսվել ձեռք բերված գիտելիքներով և հմտություններով, ուժեղացնել համայնքի մյուս կանանց, կազմել ակտիվ, համայնքային փոփոխություններ իրականացնող համախոհների խումբ: Այսօրվա թեման՝ «Ի՞ՆՉ Է ՀԱՄԱՅՆՔԸ ԵՎ ՏԻՄԸ. ՏԻՄ ԿԱՌՈՒՑՎԱԾԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ» Սեմինարավար՝ ակումբի մասնակից Գոհար Մուրադյան
18
May 2018
Ս/թ մայիսի 11-ին տեղի ունեցավ #ՆԱՐԵԿԱՑԻ կենտրոնի պաշտոնական բացումը: Սա Family and Community NGO / Ընտանիք և Համայնք ՀԿ -ի թվով 4-րդ մասնաճյուղն է: Հիշեցնենք, որ կազմակերպությունը Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքաներից բացի, սոցիալ-կրթական ծրագրեր է իրականացնում նաև Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում: Արմավիրի թեմի և «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի երկարամյա և կայուն համագրծակցության, Tufenkian Foundation Թուֆենկյան […]
18
May 2018
Ապրիլի 13-ին Մեծամոր համայնքում հեքիաթային տրամադրություն էր: Գունազարդ նկարներ՝ լի մանկական երևակայությամբ ու պատկերացումներով: Լեփ-լեցուն դահլիճ, հեքիաթի հերոսներ, մանկական երգ ու պար …
13
Apr 2018
Այսօր՝ ապրիլի 12-ին, Մեծամոր_ԿանանցԱկումբի մասնակիցները հանդիպում ունեցան Մեծամոր համայնքի ղեկավար Ռոբերտ Գրիգորյանի հետ: Հանդիպաման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրեց քաղաքապետարանի կառուցվածքն ու գործառույթները, համայնքի հիմնախնդիրներին ուղղված ծրագրերի ուղղությունները, առաջնահերթություններն ու ժամկետները: Առաջիկայում քաղաքապետարանի ջանքերով լուծվելու են ասֆալտապատման, բակերում ճանապարհների վերանորոգման, աղբահանության ու լուսավորության հիմնախնդիրները: Կանանց ակումբի մասնակիցները ներկայացրեցին նաև իրենց կողմից մշակված հաջորդ 2 ծրագրերի առաջարկները: Համատեղ ջանքերով […]
12
Apr 2018
Բոլոր-բոլորին՝ մեր ընկերներին, գործընկերներին և պարզապես բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու մեր՝ «ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» մշակութային միջոցառմանը Ապրիլի 13-ին, ժամը 16-ին Միջոցառմանը «Արևածաղիկ» մանկապատանեկան երգչախումբը հանդես կգա բոլոր ժամանակներում սիրելի մուլտֆիլմերի երգերի համերգային ծրագրով: Կցուցադրվեն երեխաների նկարչական աշխատանքները: Սիրով սպասում ենք բոլորին
04
Apr 2018
Երեխայի հիմնախնդիրների համատեղ և արդյունավետ լուծման նպատակով կարևոր է ստեղծել և ապահովել համագործակցության կայուն հարթակ համայնքի բոլոր կառույցների հետ, հատկապես՝ հիմնական տեղեկատվություն կրող ու տարածող, երկարատև ծառայություններ մատուցող հաստատությունների հետ: Արդեն երկար տարիներ է, ինչ տարբեր ձևաչափերով հաճախակի զրույց-քննարկումներ և հանդիպումներ են իրականացվում համյանքի կրթական հաստատությունների բազմամասնագիտական թիմի հետ՝ խթանելու համար երեխայի և իր ընտանիքի […]
30
Mar 2018
Մի անգամ Գարնան աստվածուհին լուսաբացին արթնացնելով Արևին ու նրա հավատարիմ ուղեկցորդուհուն՝ Ծիածանին ,խառնում է իրար գունագեղ ծիածանի շողերն ու ճառագայթներն արևի …Այնուհետև «արևածիածանային» սքանչելի խառնուրդը՝ չքնաղ աստղիկների տեսքով , առատորեն շաղ է տալիս թարմ ակոսների,մարգագետինների և ծառերի ճյուղերի վրա: Եվ ամեն տեղ ,ուր ընկնում էին այդ աստղիկները , հայտնվում էին անուշաբույր ծաղիկներ……սպիտակ..կապույտ,մանուշակագույն… Հողը պարզապես ցնծում […]
26
Mar 2018
Համայնքը մասնակցում է Մարտի 25-ին, Մեծամոր ԿանանցԱկումբի մասնակիցները իրականացրեցին Կանաչ Մեծամոր ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել ոչ միայն բնակավայրի բարեկարգմանը, այլև կանաչապատման միջոցով մեղմել օդի աղտոտվածության ազդեցությունը Մեծամոր համայնքի բնակիչների ֆիզիկական առողջության վրա: Ծրագրի շրջանակում հնարավոր եղավ ապահովել ՏԻՄ և ծրագրի պատասխանատուների արդյունավետ համագործակցությունն ու գործունեությունը: Ծարագրի առաջարկը նախօրոք դիտարկվել և քննարկվել էր ՏԻՄ մարմնի ներկայացուցիչների հետ: […]
22
Mar 2018
Ս/թ մարտի 19-ին և այսօր Մեծամոր_ԿանանցԱկումբի մասնակիցները ձեռք բերեցին ծրագրի մշակման և կառավարման բազային գիտելիքներ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մասնակիցենրը միասին մշակելու և իրականացնելու են իրենց ծրագրերը՝ ուղղված համայնքի կարիքների բարելավմանը: Ծրագրերի ուղղություններն են՝ ➡ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՄԵԾԱՄՈՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ➡ ՀՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՅՏԵ ԱԴԱԳՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ➡ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՄԵԾԱՄՈՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
22
Mar 2018
Այսօր ամբողջ աշխարհում նշում են Տիկնիկային թատրոնի միջազգային օրը: Մեր «Փալանչոները» նույնպես նշեցին իրենց տոնը: Մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքին. տոնը կդառնա տոն, երբ կիսես այն, տարածես և ուրախացնես, ժպիտ պարգևես ուրիշներին: Այս անգամ տոնը մեզ հետ կիսելու, տիկնիկների խաղը դիտելու էին հյուրընկալվել Մեծամորի Նախակրթարանի երեխաները: Շնորհավորում ենք, ինչպես մեր «ՓԱԼԱՆՉՈ» մանկապատանեկան տիկնիկային թատերախմբի […]
22
Mar 2018
Կարպետագործության խմբակի ընթացքը Carpet-Making Club in Ijevan ART and CULTURE -It is our way to provide children with rich experience and skills, good-quality materials and opportunities that will help them to become individuals and be lifelong learners and thinkers as well. #Family_and_Community #CDPF #STRONGCSOs Strong Civil Society Organisations for Stronger Armenia
22
Mar 2018
CHILDREN’S ART COMPETITION On the 2nd of March the Pottery-Making Club has organized a Children’s Art Competition in Ijevan. 12 participants have received Certificates of Participation. Four of them were awarded The Best Work Prize. Children are often very talented and creative by nature. And anything that encourages and develops this talent is something to […]
22
Mar 2018
Այսօր «Կանանց և երիտասարդների հզորացում ի նպաստ համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ #Մեծամոր_ԿանանցԱկումբի անդամների և Մեծամոր համայնքի ավագանու առաջին հանդիպումը: ✅Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային այն հիմնախնդիրները, որոնք բնակիչների հետ հարցումների միջոցով հավաքագրել էին #Զանգ_ՊատանեկանԱկումբի մասնակիցները: ✅Ավագանու անդամների հետ մասնակիցները քննարկեցին նաև իրենց կողմից առաջադրված, համայնքի բարեկարգմանն առանչվող ծրագրային 3 ուղղությունների գաղափարները, որոնք առաջիկայում կստանան ծրագրային առաջարկի տեսք և կիրականացվեն […]
22
Mar 2018
Այսօր «ՓԱԼԱՆՉՈ» մանկապատանեկան տիկնիկային թատերախումբը Մեծամոր համայնքի երեխաների համար ներկայացրեց Հովհ. Թումանյանի «ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ» ներկայացումը: Մենք փորձում ենք համայնքի փոքրիկ բնակիչներին ծիծաղ ու ժպիտ պարգևել, նրանց կյանքը լցնել մանկական ամենավառ գույներով ու երանգներով:
12
Mar 2018
Ցանկացած համայնքի ներսում ծագում են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց արդյունավետ լուծումներին հնարավոր է հասնել քաղաքացիական մասնակցության ապահովման, ինչպես նաև հիմախնդիրների արձագանքման հմտությունների զարգացմամբ: Այս գործնթացները ենթադրում է համապատասխան տեղեկատվության հավաքաքագրում և վերլուծություն, ինչպես նաև հասարակական ակտիվության դրսևորում: Այսօր սովորեցինք, թե որքան կարևոր է, որ համայնքի բնակիչները մասնակցեն համյանքային կարիքների վերհանման, հիմնախնդիրների սահմանման գործընթացներում, հասկանան իրենց դերն […]
12
Mar 2018
դասընթացավար՝ Կարեն Այվազյան Արդյունավետ հաղորդակցությունը մեր նպատակներին հասնելու կարևորագույն միջոցներից մեկն է, մարդկային փոխհարաբերությունների սկզբանվորման և ամրապնդման հիմքը: Հաղորդակցումը մեր առօրյա կյանքի անբաժանելի մասն է կազմում. մենք շփվում ենք […]
26
Feb 2018
Ամեն չորեքշաբթի կենտրոնում իրականացվում է հանդիպում-քննարկումներ ծնողների հետ: Հնդիպումները վարում են կենտրոնի սոցիալական աշխատողները: Դերային խաղերի, ներկայացումների և քննարկումների միջոցով ամրապնդում ենք դրական ծնողավարման հմտությունները:
16
Feb 2018
“ՓԱԼԱՆՉՈ” տիկնիկային թատրոնն իր նոր ներկայացմամբ այցելեց Շող ցերեկային կենտրոն: Երեխաները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի “Անբան Հուռին” հեքիաթը: Շող ցերեկային կենտրոն Փետրվարի 14-ին հյուրընկալեցինք և համատեղ միջոցառում իրականացրինք Մեծամորի «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության «Փալանչո» տիկնիկային թատերախմբի հետ: «Փալանչո»-ի շնորհաշատ երեխաները ցուցադրեցին «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացումը: Այնքան արհեստավարժ էր թատերախմբի ներկայացումը, որ քաջածանոթ սցենարը դարձավ գրավիչ ու […]
15
Feb 2018
Տերընդեզ դարմանը կես, Առ հաց ու կես ելիր գեղես, Տրընդեզ փեշդ վառե, Որ ազատվես օձե չարե … Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տոնն ունի նախատոնական ծես: Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` […]
15
Feb 2018
Ս/թ փետրվարի 9-ին կայացավ «Ոչ երեխաների հանդեպ բռնությանը» հանրային քարոզարշավի նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը: Երեխաների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնց թվում նաև «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, միավորել են իրենց ջանքերը՝ իրականացնելու «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հանրային արշավը:
15
Feb 2018
Փետրվարի 7-ին կենտրոնում կատարվեց տնօրհնեքի կարգ`Մեծամորի Սբ. Ղազար եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանայի ձեռամբ:
15
Feb 2018
Արդեն երկար տարիներ են, ինչ Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը և ավագանին կայուն համագործակցում են մեր կազմակերպության հետ: Պարբերաբար տեղի են ունենում համայնքային հիմնախնդիրների շուրջ համատեղ քննարկումներ, խնդրհարույց սոցիալական դեպքերի քննարկումներ, մշակվում, իրականացվում են համատեղ լուծումների ծրագրեր ու միջացառումներ: Շնորհակալություն ենք հայտնում Մեծամոր համայնքի ղեկավար Ռոբերտ Գրիգորյանին՝ արդյունավետ ու շարունակական համագործակցության և կայուն աջակցության համար: Համոզված ենք՝ […]
15
Feb 2018
“Երեք ամիս անց” խորագիրը կրող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը այն անգամ Նոյեմբերյանի սոցիալ-կրթական կենտրոնում:
26
Jan 2018
Մեծամորի «Փալանչո» թատերախումբն հերթական անգամ հյուրընկալվել էր Արմավիրի թիվ 1 հատուկ դպրոցում: Այս անգամ երեխաների համար ներկայացրեցին Հովհ. Թումանյանի «Սուտասանը» ներկայացումը: «Շնորհակալագիր» ստանալը մեծ անակնկալ էր Փալանչոների համար: Ուրախ ենք, որ կարողացանք ևս մի գունեղ ու երջանիկ օր պարգևել դպրոցի սաներին:
24
Jan 2018
«Ընտանիք և համայնք» ՀԿ-ն մեկնարկել է «Կանանց և երիտասարդների հզորացում ի նպաստ համայնքի զարգացման» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID) ֆինանսավորմամաբ և տևելու է 6 ամիս:
23
Jan 2018
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID) ֆինանսավորմամաբ և տևելու է 6 ամիս: Ծրագրի ընթացքում կազմակերպվելու են կարողությունների, հմտությունների զարգացման դասընթացներ, հանդիպում-քննարկումներ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Երիտասարդների և երիտասարդ կանանց համար գործելու են երիտասարդական ակումբներ: Ակումբների գործունեությունն ուղղված է լինելու նրանց ներուժի, կարողությունների և ակտիվ նախաձեռնողականության զարգացմանը, համայնքային […]
18
Jan 2018
«Ընտանիք և համայնք» ՀԿ-ում գործում է Ծնողական ակումբ: Հանդիպումները տեղի է ունենում յուրաքանչյուր չորեքշաբթի առավոտյան ժամը 10:30-ին : Դասընթացները նախատեսված է բոլոր տարիքային խմբերի երեխաների ծնողների համար: Այստեղ շոշափվում են տարածում գտած խնդիրներ, որոնց երեխաները և ծնողները հանդիպում են երեխայի ծննդյան պահից մինչև դեռահասության ավարտը: Քննարկվող թեմանրը և տեղեկատվությունը կարող են օգտակար լինել ցանկացած ընտանիքի […]
18
Jan 2018
«Ընտանիք և համայնք» ՀԿ-ն մեկնարկել է «Կանանց և երիտասարդների հզորացում ի նպաստ համայնքի զարգացման» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID) ֆինանսավորմամաբ և տևելու է 6 ամիս: Ծրագրի ընթացքում կազմակերպվելու են կարողությունների, հմտությունների զարգացման դասընթացներ, հանդիպում-քննարկումներ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Երիտասարդների և երիտասարդ կանանց համար գործելու են երիտասարդական […]
18
Jan 2018
Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները 2017 թ-ի դեկտեմբերի 31-ին այցելեցին ՀՀՊՆ Իջևանի N զորամաս, շնորհավորեցին գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և զինվորներին փոխանցեցին Մեծամոր, Արմավիր և Իջևան քաղաքներում գործող շյուղագործական խմբակներին մասնակից կանանց կողմից պատրաստված գլխարկներն ու գուլպաները:
15
Jan 2018
Ամանորյա ուրախ համերգ Մեծամորի այգում: ՛՛Արևածաղիկներն՛՛ իրենց ամանորյա տոնական երգերով ուրախ երեկո պարգևեցին մեծերին ու փոքրերին:
15
Jan 2018
Ու նորից Ձմեռ պապ, ու նորից երգ ու պար, նվերներ առատ, հյուրեր, ծափ-ծիծաղ … Մեծամորի կենտրոնում ճանապարհեցինք հաջող անցած 2017 թվականը: Բարի գալուստ Նոր Տարի: Թող տարին հաջող լինի, խինդ ու ծիծաղ մեզ բերի:
28
Dec 2017
Պատրաստվում ենք դիմավորել Ամանորը: Ամեն ինչ պատրաստում ենք մեր ձեռքերով:
28
Dec 2017
Ամանորյա ուրախ հանդես Տավուշի թեմի Նոյեմբերյան քաղաքի Պապոնց Տուն սոցիալ-կրթականյ կենտրոնում:
28
Dec 2017
Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում այսօր Ամանորյա տոնախմբություն էր: Կենտրոնի սաներին հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Երեխաներին մեծ ուրախություն պարգևեցին աճպարարի հնարքները: Միջոցառումն ուղեկցվեց ուրախ երգ ու պարով, իսկ ավարտին երեխաները ստացան ամանորյա նվերներ:
19
Dec 2017
2017թ հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» մեկամյա ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրը իրականացվելու է «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի համատեղ ջանքերով և գործընկերությամբ: Ծրագիրն ուղղված է ապահովել համայնքի խոցելի խմբի երեխաների ցերակային խնամքը, հոգևոր-մշակութային […]
07
Dec 2017
Բարի ընթացք կարպետագործության և կավագործության խմբակների մեր երեխաներին…
07
Dec 2017
«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի շրջանակում Նոյեմբերյանի «Պապոնց Տուն» ցերեկային կենտրոնում երեխաները սկսել են մոդելավորել և ստեղծել այ այսպիսի հայկական տիկնիկներ:Լավ են աշխատում նաև կավագործությւան ու նկարչության խմբի երեխաները:
07
Dec 2017
Նոյեմբերի 13-17-ը կենտրոնում հայտարարված էր կինոյի և մուլտերի շաբաթ: Ֆիլմային շաբաթվա նպատակն էր զարգացնել երեխայի ներաշխարհը բարի և գունեղ մուլտերով,ծանոթացնել համաշխարհային դասականներին: Կախված խմբերից երեխաները դիտեցին բնապահպանական, նկարչական թեմաներով մուլտեր, Չարլի Չապլինի արկածները և “Աստղիկները երկրի վրա” հրաշալի ֆիլմը: Ֆիլմային շաբաթն անցավ մեծ ոգևորությամբ:
07
Dec 2017
Ս/թ հոկտեմբերի 1-ին մեկնարկվել է «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» մեկամյա ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրը իրականացվելու է «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի համատեղ ջանքերով և գործընկերությամբ: Ծրագիրն ուղղված է ապահովել համայնքի խոցելի խմբի երեխաների ցերակային խնամքը, հոգևոր-մշակութային […]
07
Dec 2017
Այսօր “Ընտանիք և համայնք” -ի հյուրերն էին “Հույսի Մեծամոր”-ի և Արմավիրի երեխաների աջակցման “Արևածագ” կենտրոնի շահառուները: Նրանց հյուրընկալել էր “Փալանչո” թատերախումբը` ներկայացնելով Ռ. Մարուխյանի “Իսկական ընկերը” տիկնիկային ներկայացումը: Փոքրիկներին ու նրանց ծնողներին անչափ դուր եկավ ներկայացումը, երեխաները չէին ուզում հեռանալ դահլիճից: Մենք երջանիկ ենք, որ այս փոքրիկ հրաշքների մեկ օրն անմոռանալի դարձավ:
07
Dec 2017
Նոյեմբերի 4-ի երեկոյան “Նռան հատիկ” փառատոնի հանդիսավոր փակումն էր: “Փալանչո” թատերախմբին հանձնեցին պատվոգրեր և “Նռան հատիկի” խորհրդանիշ հուշանվերներ: Պատանի դերասանները մեծ ոգևորությամբ ու տպավորություններով վերադարձան տուն:
07
Dec 2017
Նոյեմբերի 4-ին “Փալանչոն” կրկին “Նռան հատիկ”-ում էր,որն այս անգամ անցկացվում էր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Թատերախումբը հանդես եկավ Գրիգոր Հովհաննիսյանի “Ծիրանի գոտի” ներկայացմամբ, որը նվիրված է արևմտահայ բանաստեղծուհի Արին Արմենյանի հիշատակին: Ներկայացման մեջ Արինը հանդիպում է Փոքրիկ իշխանին, և այդ երկու փոքրիկները կոչ են անում համայն մարդկությանը սթափվել և մտածել իրենց մոլորակի, մարդկային հարաբերությունների […]
07
Dec 2017
Արդեն 2-րդ անգամ է, որ ՛՛Փալանչո՛՛ թատերախումբը մասնակցում է ՛՛Նռան հատիկ՛՛ փառատոնին, որի նպատակն է թատրոնի միջոցով երեխաների մեջ սերմանել բարի և գեղեցիկ գաղափարներ և առաջնորդվել ՛՛Սիրիր թատրոնը քո մեջ, այլ ոչ թե քեզ թատրոնում՛՛ սկզբունքով: Նոյեմբերի 2-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Մեծամորի ՛՛Ընտանիք և համայնք՛՛ ՀԿ-ի ՛՛Փալանչո՛՛ թատերախումբը հանդես եկավ Թումանյանի […]
05
Dec 2017
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Արմավիրի մարզպետարանի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում -քննարկում և «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի ներկայացումը Արմավիրի մարզպետարանի և համայնքի ՏԻՄ, ՀԿ, ոստիկանության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ծառայություն և աջակցություն են տրամադրում խոցելի ընտանիքներին և նրանց երեխաներին:
05
Dec 2017
Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ՝ ս/թ հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագիրը: Ծրագիրը իրականացվելու է «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի համատեղ ջանքերով և գործընկերությամբ: Ս/թ սեպտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ պայմանագրերի կնքման արարողությունը:
05
Dec 2017
Սեպտեմբերի 23-ին “ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի” 25 ամյակին նվիրված երեկույթին հրավիրված էր նաև Մեծամորի “Փալանչո” տիկնիկային թատրոնը: Երեկույթի ընթացքում Հայաստանի տիկնիկային գործիչների միության, ինչպես նաև “ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի” նախագահ Արմեն Սաֆարյանը ներկայացրեց փալանչոներին` որպես տիկնիկային թատրոնի ապագա շարունակողների և հանձնեց հերթական շնորհակալագիրը :
05
Dec 2017
2017թ. սեպտեմբերի 19-25-ը Հայաստանում անցկացվում է « Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների XII միջազգային փառատոնը` նվիրված Յունիմա-Հայաստանի 25 ամյակին: Փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր տիկնիկային թատրոնները,ինչպես նաև Բելոռուսի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Դաղստանի տիկնիկային թատրոնները: Փառատոնի մեկնարկին Դսեղում Հովհ. Թումանյանի հուշարձանին ծաղկեդրման արարողությունը և առաջին ներկայացման պատիվը « Փալանչոյինն» էր»: Դսեղի մշակույթի տանը Մեծամորի «Ընտանիք […]
05
Dec 2017
Սեպտեմբերի 26-ին Թումանյանի թանգարանում մեկնարկեց «ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՍԻՐՈՎ» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը: Հանրային արշավը, կյանքի է կոչվել մի խումբ հասրակական կազմակերպությունների`այդ թվում «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի համատեղ ջանքերով: Քննարկմանը ներկա էին նաև մեր կենտրոնի մի քանի սան: Մասնակից երեխաների համար կազմակերպվել էր հյուրասիրություն, շրջայց մեծ […]
05
Dec 2017
Սա այն երկիրն է, որ կորցրել ենք, Սա այն երկիրն է, որ նորից գտանք, Սա այն երկիրն է, ուր Բարձրյալը, Նախաստեղծ կավից արարում էր կյանք:
05
Dec 2017
30
May 2017
՛՛Ընտանիք և Համայնք՛՛ բարեգործական ՀԿ-ի “Զանգ” պատանեկան ակումբն ու ՛՛Ծնողական ակումբը” այսօր իրականացրեցին “Մաքուր Մեծամոր” ակցիան: Մտահղացումը համընկավ համաքաղաքային շաբաթօրյակի հետ: Ի տարբերություն սովորական շաբաթօրյակի, մեր նպատակն էր ոչ միայն մաքրել քաղաքը, այլև կոչ անել մարդկանց մաքուր պահել այն, չէ՞ որ մեր երեխաներն են խաղում և զբոսնում այնտեղ, մենք ենք քայլում քաղաքի փողոցներով: Ակցիայի մասնակիցները […]
30
May 2017
Հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ, ապրում նրա հետ, աճում և ամրապնդվում է կյանքի ընթացքում: Որքան եմ ճանաչում հայրենիքս` չափը չգիտեմ: Միայն մի բան հաստատ գիտեմ, որ Հայաստանը իմ մեջ է, արյանս ու մարմնիս մեջ, իմ մայրիկի աչքերում, հայերեն աղոթքիս մեջ, իմ դպրոցի, ընկերների մեջ, հանապազօրյա հացիս մեջ, իմ Արագածի 4 գագաթներում, հայրիկիս գյուղում, դաշտերում, նույնիսկ […]
19
May 2017
Մայիսի 11-ին “Փալանչո” թատերախումբը ներկայացրեց ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի “ԾԻՐԱՆԻ ԳՈՏԻ” պիեսի առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է ամերիկահայ բանաստեղծ Արին Արմէնեանին: Նրա բանաստեղծական աշխարհին ծանոթացող յուրաքանչյուր ոք հայտնաբերում է ինքն իրեն` իր մանկության մեջ: Արինը ձգտում է հոգևոր ու երկնային մաքրության այն ոլորտները, որտեղից որպես “անձրևի կաթիլ” ընկել է երկրի վրա: Դե, իհարկե, մենք չենք կարող տեսնել […]
19
May 2017
Մայիսի 3-ին “Միասին” ծրագրի շրջանակներում Մեծամորի մշակույթի տանը տեղի ունեցավ “Համայնքը երեխաների աչքերով” ցուցահանդեսը: Երեխաները ներկայացրել էին գեղանկարներ և լուսանկարներ, որտեղ պատկերել էին իրենց համայնքը: Ցուցահանդեսին ներկա էին ծնողներ, մանկավարժներ, ոստիկաններ և այլ հյուրեր: Բոլորը հիացած էին երեխաների աշխատանքներով:
19
May 2017
Թատրոնն այն հեքիաթային աշխարհն է, որ միշտ գրավում է հանդիսատեսին, հատկապես փոքրիկ հանդիսատեսին: Այսօր “Միասին” ծրագրի շրջանակներում “Փալանչո” տիկնիկային թատերախումբը հեքիաթային դարձրեց Մեծամոր և Մայիսյան համայնքների երեխաների օրը: Տիկնիկների ամեն խոսքն ու շարժումը նրանց անմեղ աչուկներում ծնում էր հավատ հրաշքի հանդեպ: Թող հեքիաթը միշտ ուղեկից լինի ձեր մանկությանը:
19
May 2017
Կենտրոնում տոնեցինք Քրիստոսի Հրաշափառ Հարությունը: Երեխաների սիրված տոներից է Սուրբ Զատիկը: ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ, ՄԵԶ և ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
19
May 2017
Տեղի ունեցավ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի քննարկում Մեծամորի քաղաքապետարանում: Հանրային քննարկմանը մասնակցում էին քաղաքապետարանի, ոստիկանության և ՀԿ-ների աշխատակիցներ, համայնքի անդամներ: Քննարկվեցին համայնքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, նաև համայնքի անդամների և ՀԿ-ների մասնակցությունը այդ խնդիրների լուծման իրագործմանը:
19
May 2017
ՖՐԵՍԿՈ արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը ապրիլի 5-ին Մեծամորում էր: Ե’վ երեխաները, և’ մեծահասակներն անչափ տպավորված էին ֆիլմերով, պատանիներին դուր էր եկել հատկապես Արա Երնջակյանի “Խավարում” ֆիլմը: Վաղուց Մեծամորում ֆիլմերի` այն էլ միջազգային մրցանակակիր ֆիլմերի ցուցադրություն չէր եղել, և մեծամորցիները ցանկություն հայտնեցին, որ մեզ մոտ հաճախակի կազմակերպվեն նմանատիպ կինոդիտումներ: Շնորհակալություն ՖՐԵՍԿՈ-ին մեզ բովանդակալից […]
19
May 2017
Մարտի 27-ը` թատրոնի միջազգային օրը, իսկական տոնի վերածվեց կենտրոնում: “Փալանչո”-ները և Արմավիրի դրամատիկական թատրոնի դերասաններն իրենց ռեժիսորի` Գրիգոր Հովհաննիսյանի հետ նշեցին իրենց համար շատ կարևոր այս տոնը: Դահլիճում թևածում էր երգը, ասմունքը, պարն ու խաղը: Գուցե այս խենթ պատանիներից ոչ բոլորն ընտրեն թատրոնի ճանապարհը, բայց այսօր նրանք ապրում են թատրոնով, մշակույթով, բեմով և լցնում իրենց […]
19
May 2017
՛՛Զանգ ՛՛ պատանեկան ակումբի երեխաները հետաքրքիր ու բովանդակալից հանդիպում ունեցան Մեծամորի քաղաքապետ պարոն Ռ. Գրիգորյանի հետ: Երեխաները իրենց հետ վերցրել էին այն պաստառները, որոնց վրա ներկայացրել էին մեր քաղաքի տեսլականը: Այդ տեսլականի ու ներկա իրավիճակի, անելիքների ու հնարավորությունների շուրջ էլ ծավալվեց զրույցը: Պարոն քաղաքապետը պատասխանեց քաղաքի առօրյային ու խնդիրներին վերաբերվող բոլոր հարցերին: Հանդիպման վերջում պայմանավորվեցին, […]
19
May 2017
Մեծամորի երեխաների համար կրկին տոն էր:Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի երկրորդ դասարանցիներին հյուրընկալեց մեր “Փալանչո” տիկնիկային թատրոնը` Հովհ. Թումանյանի “Անբան Հուռի” ներկայացմամբ: Երեխաները ուրախ դիտում էին ներկայացումը, իսկ վերջում խոստացան իրենց ուսուցչուհիներին, որ ավելի լավ կսովորեն, որպեսզի հաճախակի լինեն մեր հյուրը:
19
May 2017
«Ընտանիք և համայնք» ՀԿ-ի և քաղապետարանի միասնական ջանքերով թիվ 2 մանկապարտեզի համար «Հայ դպրոց» հիմնադրամը տրամադրեց նոր գույք: Պայծառ ու գեղեցիկ գույներով պահարանները, մանկական սեղան-աթոռները իսկական գարնանային նվեր էին փոքրիկների համար: Շնորհակալություն «Հայ դպրոց» հիմնադրամին:
16
Mar 2017
“Մեծամոր” ակումբի հերթական հանդիպման ժամանակ ակումբի երիտասարդ անդամները փորձեցին թղթին հանձնել քաղաքի իրենց տեսլականը:Նրանք ուզում են իրենց քաղաքը տեսնել բարեկեցիկ, խնամված ու մաքուր, որտեղ փողոցները ողողված կլինեն երփներանգ ծաղիկներով ու զմրուխտ կանաչով, քաղաքի բնակիչները միմյանց կբարևեն անհոգ ժպտալով: Քննարկման ընթացքում նրանք փորձեցին նախանշել այն հնարավոր անելիքները, որոնց արդյունքում քաղաքի` իրենց տեսլականը մի օր իրականություն կդառնա: […]
16
Mar 2017
Ծաղիկները կը բացուին, տերևները կը ծլին, Գարունը ճամբայ է ելեր: Ձիւնը կը հալի, Արևը կը ծագի, Գարունը ճամբայ է ելեր: Օդը կտաքնայ, Թռչունները կու գան, Գարունը ճամբայ է ելեր: Արին Արմէնեան
16
Mar 2017
“Միասին” ծրագրի շրջանակներում “Զանգ” պատանեկան ակունբի երեխաները ներկայացրեցին իրենց պատկերացրած համայնքը: Ահա մի քանի տող նրանց մտքերից. “Մի տղա փողոցով անցնելիս դատարկեց գրպանների աղբը և հրճվելող վազեց դեպի խաղահրապարակ:Քիչ հետո մի մայր սայլակով զբոսնելիս դեն նետեց երեխայի սննդի տոպրակն ու մնացորդները: Մի պահ մտածեցի , եթե մեծերը աղտոտում են միջավայրը, ապա փոքրերն ինչ պիտի սովորեն […]
16
Mar 2017
Մարտի 2-ին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հրավերով մեր “Փալանչո” տիկնիկային թատերախումբը Հովհ. Թումանյանի “Անբան Հուռի” տիկնիկային ներկայացումով հանդես եկավ Տավուշի մարզի Կայան համայնքում: Սահմանամերձ ավանում ապրող երեխաների համար սա շատ մեծ ուրախություն էր, և երեխաները մեծ ոգևորությամբ դիտեցին ներկայացումը. չէ որ սահմանամերձ համայքներում հազվադեպ են լինում նման ներկայացումներ: Ներկայացման ավարտից հետո նախակրթարանի […]
16
Mar 2017
Երեխաների ծննդյան օրերը միշտ էլ այսպես ուրախ, անմիջական, խաղով, երգով ու պարով ենք նշում կենտրոնում:
16
Mar 2017
“Ինչպես է ձևավորվում և տնօրինվում համայնքի բյուջեն” ահա այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ էր ծավալվել զրույցը, երբ “Միասին” ծրագրի շրջանակներում հավաքվել էին մի խումբ տարբերմասնագետներ:
20
Feb 2017
Մաշվա՜ծ գրքեր, մաշվա՜ծ գրքեր, Գրքեր դեղնա՜ծ ու անշո՜ւք: Որքա՜ն մտքեր, որքա՜ն կրքեր Եվ ընկերնե՜ր ունեք դուք…
20
Feb 2017
Փետրվարի 14-ին «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հյուրերն էին Գևորգյան հոգևոր ճեմարանի բարձր կուրսի ուսանողները` ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն դոկտոր Կ. Նազարյանի: Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Ընտանիք և համայնք » ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի հեղինակած “Արդի սոցիալական աշխատանքի քրիստոնեական ակունքները” գրքույկը, քրիստոնեական-սոցիալական աշխատանքների առանձնահատկությունները և «Ընտանիք և համայնք» ՀԿ աշխատանքային մոդելը: Այս […]
20
Feb 2017
Տեառնընդառաջի տոնը նվիրական տոն է յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար: Ամեն տարի Սբ. Ղազար եկեղեցու բակում կազմակերպվում է Տեառնընդառաջի տոնը: Այս տարի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցեցին Ծնողական ակումբը, Մեծամորի երիտասարդների խումբը և “Զանգ” պատանեկան ակումբը: Տոնական խարույկի շուրջ “Արևածաղիկ” երգչախումբը հանդես եկավ ժողովրդական երգ ու պարով, ներկաները հյուրասիրվեցին տոնական ուտեստներով, իսկ վերջում փուչիկների փունջը երկինք […]
11
Jan 2017
“Միասին ” ծրագրի շրջանակներում ” Զանգ” պատանեկան ակումբը, Մեծամորի երիտասարդները, ինչպես նաև “Պատանի երկրապահները” այցելեցին Մեծամորում բնակվող միայնակ տարեցներին` տանելով նրանց Սբ. Ծննդյան ավետիս և փոքրիկ նվերներ: Ճանապարհին երեխաներն ավետիս էին տալիս նաև անցորդներին : Ձեռնարկի իրականացմանն աջակցել են Մեծամորի քաղաքապետ պարոն Ռ. Գրիգորյանն ու ավագանու անդամները:
11
Jan 2017
Ամանորյա ուրախ դիմակահանդես էր, մեզ հյուր էին եկել փիսիկներ, շնիկներ, մկնիկներ, վագր ու նապաստակ, արջ ու կապիկ, Սարդ-մարդն ու Սպիտակաձյունիկը, Հարրի Փոթերն ու Զորրոն, Չար կախարդն ու Բարի փերին և շատ ու շատ հերոսներ տարբեր ֆիլմերից ու մուլտերից:Հյուրեր ունեինք Հնդուստանից, Գնչուստանից, Մկստանից……… Մեզ միացան Ձմեռ պապն ու Ձյունանուշը , նվերներ ու քաղցրավենիք մեզ բերեցին, միասին […]
11
Jan 2017
« Հայկական բաց հասարակություն » ՀԿ-ի երիտասարդ անդամներն այսօր երեխաներին հանձնեցին իրենց պատրաստած խաղալիքները: Երեխաները ոգևորված էին և շտապեցին տանել զարդարել իրենց տոնածառերը:
11
Jan 2017
Դեկտեմբերի 15-ին « Ընտանիք և համայնք »-ը հյուրընկալել էր « Հայկական բաց հասարակություն » ՀԿ-ի երիտասարդ անդամներին: Նրանք երեխաների հետ կավից պատրաստեցին տոնածառի խաղալիքներ, որոնք դեռ պետք է ներկվեն` վերջնական տեսք ստանալու համար: Իսկ ավելի փոքրիկները գույնզգույն ժապավեններից աստղիկներ պատրաստեցին տոնածառի համար:
15
Dec 2016
Դեկտեմբերի 12-ին « Ընտանիք և համայնք », «Հույսի Մեծամոր» Հկ-ների և «Ռեփորթ լայն » երտասարդական խմբի անդամների մասնակցությամբ Մեծամորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի խնդիրների քննարկում, որին ներկա էին քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները:
15
Dec 2016
Սբ Ծննդյան տոնին անցորդներին կնվիրենք մեր ձեռքով պատրաստած բարեմաղթանքներով փոքրիկ բացիկները:
15
Dec 2016
«Միասին» ծրագրի շրջանակներում «Հույսի Մեծամոր» Հկ-ում տեղի ունեցավ հանդիպում հաշմանդամների ընտանիքների հետ: Քնանարկվեցին հաշմանդամներին հուզող խնդիրները:
06
Dec 2016
«Միասին» ծրագրի շրջանակներում հանդիպում Մեծամորի պատանի երկրապահների հետ:
06
Dec 2016
Երեխաներից յուրաքանչյուրը նկարեց Սուրբ ծննդյան հեքիաթը իր պատկերացմամբ:
06
Dec 2016
Նոյեմբերի 22-ին և 30-ին «Միասին» ծրագրի շրջանակներում “Ընտանիք և համայնք” Հկ-ի Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում «Արևածաղիկ» երգչախումբը հանդես եկավ ժողովրդական երգերով … Երգը հոգու կանչ է ու սպեղանի, երգը սրտի դող է ու մտքի թռիչք, երգը աղոթք է ու ապրում, այն էլ հայի երգը: Բոլոր ժամանակներում մարդիկ երգել են: Երգել են ուրախ ու տխուր պահերին, […]
06
Dec 2016
«Միասին» ծրագրի շրջանակներում հոկտեմբեր-նեյեմբեր ամիսներին “Ընտանիք և համայնք” Հկ-ի Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում «Փալանչո» տիկնիկային թատերախումբը հանդես եկավ 6 ներկայացմամբ: Ռ. Մարուխյանի «Իսկական ընկեր» ներկայացումը դիտեցին «Հույսի Մեծամոր» ՀԿ-ի շահառուները, Մեծամորի երեք մանկապարտեզների ավագ խմբերը, թիվ 1 հիմնական դպրոցի բոլոր 1-ին դասարանցիները, համայնքի տարեցների համար ներկայացվեց Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը :Ներկայացումները դիտեցին ավելի քան […]
06
Dec 2016
«Միասին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 16-ին « Ընտանիք և համայնք » Հկ-ի Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Մեծամոր համայնքի երիտասարդների հետ: Ծավալվեց քննարկում քաղաքի սոցիալ-տնտեսական, կրթական, հոգևոր, մշակութային և առողջապահական ոլորտների հարցերի շուրջ:
06
Dec 2016
Մեծամորի թիվ 2 մանկապարտեզի աշնանային հանդեսին հրավիրված էր նաև ՛՛Ընտանիք ը Համայնք՛՛ ՀԿ-ն: Հանդեսի ավարտին մանկապարտեզին նվիրեցինք Արին Արմենյանի ՛՛Ծիրանի գոտի՛՛ բանաստեղծությունների ժողովածուն
28
Nov 2016
«Միասին» ծրագրի շրջանակներում “Ընտանիք և համայնք” Հկ-ի Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Մեծամոր համայնքի ոլորտային մասնագետների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև քաղաքապետ Ռ.Գրիգորյանը: Ներկայացվեց ծրագրի նպատակը, վեր հանվեցին համայնքի առաջնահերթ խնդիրները, լսվեցին առաջարկներ:
28
Nov 2016
“Զանգ” պատանեկան ակումբը բացահայտեց համայնքում եղած դերերի փոխկապվածությունը և դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը
24
Nov 2016
“Փալանչո” թատերախումբը մանկապատանեկան թատերախմբերի “Նռան հատիկ” հանրապետական փառատոնում ներկայացավ Հովհ. Թումանյանի “Սուտասանը” ներկայացումով:
24
Nov 2016
Այսօր կենտրոնում նշեցինք երեխաների ծննդյան տոները` երգ, պար, խաղ, անուշեղեն, նվերներ, խինդ ու ծիծաղ:Այս օրը երեխաների համար դարձավ երջանիկ և անմոռանալի: Թող որ նրանց աչուկները միշտ այսպես ժպտուն լինեն…..
24
Nov 2016
Կյանքի հմտություններ դասին երեխաները բեմականացրեցին “Ով աշխատի, նա կուտի” հեքիաթը:
01
Oct 2016
“Ընտանիք և համայնք” Հկ-ի Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում կազմակերպվեց ուրախ համերգային ծրագիր` նվիրված տարեցների օրվան: ”Արևածաղիկ” երգչախմբի բաբաջանյանական ելևէջների ներքո սիրելի տարեցներն ընկան քաղցր հիշողությունների գիրկը, իրենց զգացին սիրված և արժևորված: Համերգի ավարտին շնորհակալություն հայտնեցին իրենց օրն անմոռանալի դարձնելու համար: write my essay
26
Sep 2016
Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված համերգ Մեծամորի զբոսայգում: Affenpinscher cairn terrier cross, Nissan note owners manual uk, Nissan qashqai 2 360 lease
19
Sep 2016
Ահա և մեր նոր մասնաշենքը՝ ընդարձակ, լուսավոր և գեղեցիկ։ Այն բացվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիր թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ, ով արդեն մեկ տասնամյակից ավելի հովանավորում և քաջալերում է մեզ։ Շնորհակալություն Թուֆենկայան բարեգործական հիմնադրամին, մեր երեխաների համար հարմարավետ այս շենքը կառուցելու համար։ Documentation nissan qashqai connect edition, For sale ford […]
19
Sep 2016
ԱՄՔՈՐ հայաստան հիմնադրամի աջակցությամբ իրականացվեց ՛՛Տիկնիկների շքերթ՛՛ ծրագիրը Տավուշի մարզի Հաղարծին և Այգեհովիտ համայնքներում, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ համայնքներում: ՛՛Փալանչո՛՛ տիկնիկային թատրոնը հանդես եկավ ՛՛Սուտասանը՛՛, Անբան Հուռին՛՛, ՛՛Իսկական Ընկերը՛՛ բարեգործական ներկայացումներով:
19
Sep 2016
Օգոստոսի 9-ը Կենտրոնի երեխաների համար դարձավ անմոռանալի: ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ երեխաները կրկին այցելեցին Սևանա լիճ: Նրանք ոստիկանների հետ նավակներով զբոսնեցին կապուտակ Սևանում: Ավանդույթի համաձայն ոստիկանները նվերներ հանձնեցին երեխաներին և ամեն ինչ արեցին, որ այդ օրը նրանց մանկության ամենահիշարժան օրերից մեկը լինի : Ու թեպետ վերադարձին […]
19
Sep 2016
Ամքոր Հայաստան կազմակերպության աջակցությամբ «Փալանչո» տիկնիկային թատերախումբը Հովհ. Թումանյանի «Անբան Հուռի» բարեգործական ներկայացումով հանդես եկավ Վայոց Ձորի Սերս և Գոմք համայնքներում: Անմոռանալի և հետաքրքիր օր էր և թատերախմբի, և համայնքների երեխաների համար, որոնցից շատերն 1-ին անգամ էին տիկնիկային ներկայացում դիտում: http://abortionsdp.com/
19
Sep 2016
Լույսի և ուրախության կոմպոզիտոր. Առնո Բաբաջանյանի 95 ամյակին նվիրված համերգ կենտրոնում
16
Sep 2016
«Երեխաների պաշտպանության ցանց»-ը, որը միավորում է երեխաների պաշտպանությամբ զբաղվող 39 հասարակական կազմակերպությունների, ս.թ. հուլիսի 8-ին ք. Մեծամորում գործող «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ցերեկային կենտրոնում կազմակերպել էր «Այլընտրանքային խնամքի ծառայությունների բարեփոխումները» թեմայով քննարկում: Քննարկման խոսնակներն էին ԵՊՑ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի տնօրեն Քնարիկ Գարանֆիլյանը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի Խնամատարության ծրագրի ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը, […]
03
Jun 2016
30
May 2016
Մայիսի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի հովանու ներքո իր դռները բացեց «Արևիկ» սոցիալական ցերեկային կենտրոնը: Կենտրոնը սոցիալական, մշակութային և հոգևոր ծառայություններ կմատուցի տարեկան ավելի քան 50 խոցելի ընտենիքների երեխաների: Կենտրոնում գործելու են նկարչության, մետաքսանկարչության, հյուսքի խմբակներ, որոնց կարող են մասնակցել թե երեխաները, թե ծնողները: Գործելու է նաև «Ծնողական ակումբ»՝ կուսուցանվեն ծնողավարման հմտություններ: Սոցիալական […]
30
May 2016
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի ՛՛Արևիկ՛՛ սոցիալական կենտրոնում իր աշխատանքները սկսեց ՛՛Ծնողական ակումբը՛՛
30
May 2016
30
May 2016
28
May 2016
Փոքրիկ Մերուժանի ծննդյան օրը դարձավ մի ուրախ հեքիաթ, երբ նրան այցելեցին Ձմեռ պապն ու կենտրոնի ՛՛Զանգ ՛՛ պատանեկան ակումբի սաները:
10
Sep 2015
«Տիկնիկներն հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի շրջանակներում ՛՛ Փալանչո՛՛ տիկնիկային թատրոնը Վանաձոր քաղաքում մասնակցեց տիկնիկների շքերթին, ապա ներկայացումով հանդես եկավ Լոռու մարզի Շահումյան համայնքում:
09
Sep 2015
Օգոստոսի 29-ին «Ընտանք և համայնք» ՀԿ Մեծամորի համայնքային կենտրոնի սաները հյուրընկալվեցին Արմաս գինու գործարանում: Երեխաները հիացան ամայի քարքարոտ տարածքում սփռված գեղեցիկ խաղողի այգիներով, պտղատու ծառերով: Ծանոթացան գինու գործարանի կառուցման, խաղողի այգիների հիմնադրաման և գինու արտադրության պրոցեսին, շրջեցին խաղողի այգիներով, մասնակցեցին խաղողի բերքահավաքին, ունեցան համեղ ճաշ գործարանի հյուրանոցային համալիրում, ճաշակեցին մսյո Ալենի պատրաստած համեղ ուտեստները: Օրը […]
09
Sep 2015
Ավանդույթի համաձայն հուլսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ մեր Կենտրոնի երեխաներն այցելեցին Սևանա լիճ: Նրանք եղան Սևանի Սրբոց Առաքելոց եկեղեցում, այնուհետև ոստիկանների հետ նավակներով զբոսնեցին Սևանա լճում: Օրվա տպավորություններից ոգևորված, երեխաները բարեմաղթանքներ հղեցին ոստիկաններին և իրենց երգ ու պարով հաճելի անակնկալ մատուցեցին նրանց: Ոստիկանները նվերներ հանձնեցին […]
27
Jul 2015
Հունիսի 1-ին ՛՛Փալանչո՛՛ տիկնիկային թատրոնը մասնակցեց «Տիկնիկներն հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին:
27
Jul 2015
Հունիսի 1-ին «Ընտանիք և համայնք» ՀԿ Մեծամորի համայնքային զարգացման Կենտորնի “Փալանչո” տիկնիկային թատերախումբը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հրավերով ներկայացումով հանդես եկավ հանրապետական N1 հատուկ կրթահամալիրիում:
27
Jul 2015
Տեր Տաթև քահանայի օրհնությամբ, երգերով, փուչիկներով, կավճանկարով ու պաղպաղակով շատ ուրախ ու հետաքրքիր անցավ մանուկների տոնը մեր կենտրոնում:
27
Jul 2015
2013 թ հունիսից մինչև այսօր այս խմբակին մասնակցել են ավելի քան 130 կին, գործելով ավելի քան 700 կտոր հագուստ, շարֆ ու գլխարկ:
27
Jul 2015
Սոցիալական աշխատողներ Ռուզաննա Ենոքյանն ու Սվետա Ավետիսյանը անցկացրեցին երկօրյա դասընթաց ՛՛Ընտանիքում Բռնության և երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելում՛՛ թեմայով: Դասընթացին մասնակցեցին հոգեբաններ, մանկավարժներ և ծնողներ:
27
Jul 2015
11
Feb 2015
Արմավիրի մարզի Արմավիր և Մայիսյան համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցում են ավելի քան 40 երիտասարդ ծնողներ:
10
Feb 2015
Ամենալավ նվերն աշխարհում՝ դա մանուկներին ժպիտ պարգևելն է: Այդ օրը բոլորը ժպտում էին և անչափ ուրախ էին …..
25
Sep 2014
Կենտրոնի վերանորոգված դահլիճն արդեն պատրաստ է: Հենց բացման օրն էլ դահլիճում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձը և Քաղաքացիական հասարակության օրը: Բացման խոսքից ու շնորհավորանքներից հետո ելույթ ունեցավ կենտրոնի ՛՛Արևածաղիկ՛՛ երգչախումբը: Դահլիճի բացման օրը շնորհակալագրեր ու նվերներ ստացան կենտրոնի այն սաները, ովքեր ակտիվ մասնակցել էին վերանորոգման աշխատանքներին: Շնորհակալություն Լոս Անջելեսի հայ կանանց ՛՛Արին Ընթերցման Ակումբին՛՛, […]
25
Jul 2014
Հուլիսի 23-ին “Ընտանիք և համայնք” ՀԿ-ն կազմակերպեց 75 երեխայի մեկօրյա հանգիստը Մեծամորին հարակից հանգստայան գոտում: Երեխաների անվտանգ հանգիստը ապահովեցին ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչներ Ա. Հունանյանը և Ղ. Գրիգորյանը:
25
Jul 2014
«Ընտանիք և համայնք» ՀԿ Մեծամորի համայնքանյին զարգացման կենտրոնի երեխաները նվեր ստացան մի սքանչելի երկնագույն խոզուկ: Պարզվեց, որ փոքրիկ խոզուկը հրաշագործ է և կարող է իրականացնել երեխաների ամենանվիրական ցանկությունը: Երեխաները կարիք չունեին երկար մտածելու, քանի որ նրանք վաղուց արդեն երազում են ընդարձակ և հարմարավետ կենտրոն ունենալու մասին` բարեկարգ տարածքով: Եվ խոզուկին միաձայն խնդրեցին կատարել իրենց այդ […]
21
Jul 2014
Կարևոր է իմանալ ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթը, այլև այն ազգերինը, որոնք ապրում են մեր կողքին: Մրցեցին ”Իմաստասեր’ և “Գիտունիկ” թիմերը, իսկ թե ո՞վ հաղթեց՝ կարևոր չէ: Կարևորն այն է, որ բոլորը ուրախ էին…..
21
Jul 2014
Կենտրոնի սոցիալական աշխատող Ռուզաննա Ենոքյանի ուղեկցությամբ 5 երեխա մեկ շաբաթյա հանգիստ անցկացրեց Վանաձորում: Շնորհակալություն Վանաձորի ՛՛Բնականոն ՛՛ ՀԿ-ի աշխատակազմին, այս հրաշալի նախաձեռնության համար:
21
Jul 2014
“Ծնողական ակումբի” անդամներն ու ավագ խմբի երեխաները Մեծամորի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանայի ուղեկցությամբ եղան Խոր Վիրապում:
21
Jul 2014
2012թ.-ի փետրվար ամսից Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ը Ուկրաինայի «ԳՈՒՐՏ» ռեսուրս կենտրոն-ի հետ համագործակցությամբ իրականացնում են «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագիրը՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ, Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունն […]
21
Jul 2014
Այս ուրախ օրը երեխաներին նվիրեց տիկին Մարալ Անջարգոլյանը: Շնորհակալություն տիկին Մարալին:
16
Apr 2014
Հայաստանի հանրապետության Ոստիկանության 96-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին Արմավիր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանը, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը, ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ԱԳ խմբի աշխատակիցները: Միջոցառումը բացվեց թեմի առաջնորդի օրհնությամբ և միասնական աղոթքով: Իրենց […]
27
Feb 2014
Մեր հյուրն էր Հայկական Կարմիր Խաչի առաջին օգնության բաժինը: Ծնողական ակումբի անդամները տեղեկացան, թե ինչպիսին պիտի լինի առաջին օգնությունը տարբեր պատահարների դեպքում: Հանդիպումը նախաձեռնել էր ԱՄՔՈՐ Հայաստանի կազմակերպությունը: Ուսուցման ավարտին մասնակիցները ստացան շատ կարևոր մի ձեռնարկ՝ “Առաջին օգնության տարրեր”:
14
Feb 2014
Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո Հովսեփն ու Մարիամը Նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու: Սրբազան ավանդության համաձայն, երբ Հիսուսն ու Մարիամը մոտենում են տաճարին, արևելյան դուռը, որն Աստծո հրամանով փակ էր, մեծ դղրդյունով բացվում է: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու ճրագներով շտապում են տեսնելու տաճար եկողին՝ միմյանց ձայն տալով. «Տերն անցավ այս դռնով»: Տյառնընդառաջը Հայ […]
12
Feb 2014
Մեծամորի Սբ Ղազար եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Կիրակոսյանի կողմից օրհնվեց հացը, աղն ու ջուրը: Օրհնություն ստացան նաև կենտրոնի երեխաներն ու ուսուցչակազմը:
01
Feb 2014
Միջոցառում նվիրված հայոց բանակին և նորօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին:
01
Feb 2014
Իրականացվում են խմբային և անահատական հոգևեթերապևտիկ և հոգեշտկիչ աշխատանքներ երեխաների և նրանց ծնողների հետ:
01
Feb 2014
Սոցիալական աշխատանքն իրականացվում է երկու ուղղությամբ. համայնքահեն` նպատակաուղղված համայնքի ռեսուրսների գործադրմամբ համայնքի ռիսկային ընտանիքների խոցելի խմբերի և անդամների աջակցմանը, ` և համայնքային`նպատակաուղղված համայնքի ակտիվացմանը, համախմբմանը, զարգացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը: