foto՛՛Զանգ ՛՛ պատանեկան ակումբի երեխաները հետաքրքիր ու բովանդակալից հանդիպում ունեցան Մեծամորի քաղաքապետ պարոն Ռ. Գրիգորյանի հետ: Երեխաները իրենց հետ վերցրել էին այն պաստառները, որոնց վրա ներկայացրել էին մեր քաղաքի տեսլականը: Այդ տեսլականի ու ներկա իրավիճակի, անելիքների ու հնարավորությունների շուրջ էլ ծավալվեց զրույցը:
Պարոն քաղաքապետը պատասխանեց քաղաքի առօրյային ու խնդիրներին վերաբերվող բոլոր հարցերին: Հանդիպման վերջում պայմանավորվեցին, որ առաջիկա ամսվա ընթացքում երեխաներն ու քաղաքապետը միասին վառ գույներով կներկեն քաղաքի աղբամանները: Երեխաները շատ կարևորեցին այս հանդիպումը և ցանկություն հայտնեցին որ հնարավորության դեպքում նորից հանդիպեն, իսկ պարոն քաղաքապետը խոստացավ, որ առաջիկայում ևս երեխաներին կընձեռնի նման հնարավորություն: