Հուլիսի 2-ին <<Ծիծեռնակ>> ճամբար մեկնեցին <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրում ընդգրկված առաջին խմբի երեխաները՝ <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանի և հասարակայնության հետ կապերի համակարգող Նունե Ղազարյանի ուղեկցությամբ:
Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>> ծրագրով իրականացվող այս նախագծի շրջանակներում Լոռվա գեղեցիկ բնության գրկում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Նոյեմբերյան, Իջևան և Մեծամոր քաղաքների շուրջ 60 երեխաներ՝ 2 հերթափոխով: