
Սեպտեմբերի 13-ին կենտրոնում հաճելի եռուզեռ էր։ Մեզ հյուր էին եկել մեր լավ բարեկամներ տիկին Լեռնիկն ու իր անուշիկ փոքրիկ Նուբարը և նկարչուհիներ Նուշիկն ու Մելանյան։ Օրը շատ հագեցած էր ու հետաքրքիր։ Նշեցինք կենտրոնի՝ սեպտեմբերին ծնված երեխաների, ինչպես նաև փոքրիկ Նուբարի ծննդյան տոնը։ Նուշիկն ու երեխաները նկարազարդեցին կենտրոնի պատը։