21
Jan 2014
Բոլոր երեխաների ամենասիրած տոնը հավանաբար Նոր Տարին է` հատկապես, երբ գալիս է Ձմեռ պապն ու բերում նվերներ: Այդ տոնը շատ ուրախ և հետաքրքիր անցավ մեր կենտրոնում:
17
Jan 2014
“Համայնքային կապեր և նախաձեռնություններ` ի նպաստ իրավական սոցիալականացման” (ՀԿՆԻՍ) ծրագրի շրջանակում: Իրականացվում է “Փի-Էյչ Ինթերնեշնլ” կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ` ֆինանսավորվող ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժին :
17
Jan 2014
Իրականացվում է ՔԶՀՀ, “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության և Ուկրաինայի ՛՛ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն՛՛-ի աջակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ :
17
Jan 2014
Իրականացվում է ԱՄՔՈՐ Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում ունեցանք 6 մեղվափեթակ, որից ստացված 65 կգ մեղրը բաշխվեց շահառու ընտանիքներին:
12
Jan 2014
Դեկտեմբերի 30-ին “Ընտանիք և համայանք” և “Հայ Ձմեռ պապ” հասարակական կազմակերպությունները կազմակերպեցին Ամանորյա հանդես Տավուշի մարզի Վազաշեն գյուղում, Վազաշեն, Հովք, Բաղանիս համայնքների երեխաների համար: “Ընտանիք և համայնք” ՀԿ “Փալանչո” տիկնիկային թատերախմբի դերասանները՝ տավուշցի հանդիսատեսից ընդամենը մի քանի տարով մեծ պատանիներ, շատ էին ուզում իրենց հեքիաթով հաճույք պատճառել նրանց, օգնել հավատալու Ամանորի հրաշքին և դա նրանց […]
11
Dec 2013
Իրականացվում է Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ` ֆինանսավորվող ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի կողմից և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ:
11
Dec 2013
Կենտրոնի հյուրն էր Արմավիրի Փրկարարական Ծառայության պետ Ա. Ամիրջանյանը, ով կարևոր և օգտակար գիրելիքներ փոխանցեց մասնակիցներին: Հանդիպումը կազմակերպել էր ԱՄՔՈՐ Հայաստան կազմակերպությունը:
28
Nov 2013
Այս խմբակում երեխաները և ծնողները ծանոթանում են ժամանակակից տեխնոլոգիաներին և ձեռք բերում համակարգչային գիտելիքներ: Քննություններն հաջող հաձնողները ստանում են համակարգչային օպերատորի վկայական:
28
Nov 2013
Այս խմբակն օգնում է երեխաներին ամրապնդել հայոց լեզվի և մաթեմատիկայի իրենց գիտելիքները:
28
Nov 2013
Հունիսի 1-ից կենտրոնում գործում է հյուսքի խմբակ, որին մասնակցում են շուրջ 30 կանայք և աղջիկներ:
26
Nov 2013
Աշունը գովերգող երգերով ու բանաստեղծություններով երեխաները հրաժեշտ տվեցին մրգերով ու գույներով հարուստ տարվա այս եղանակին:
29
Jun 2013
Հունիսի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ <<Ես սոցիալական աշխատող եմ՝ կոչված եմ աջակցելու>> բացօթյա համերգ և տեղեկատվական ցուցահանդեսը, որին ի թիվս ավելի 20 գործընկերների մասնակցեց նաև «Ընտանիք և Համայքն» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպությունը ներկայացավ իր կատարած աշխատանքնրով`միջոցառումների մասին պատմող թերթոններով, երեխաների և ծնողների ձեռքի աշխատանքներով: Միջոցառումն իրականացվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից ՝ ԱՄՆ […]
29
Jun 2013
Հունիսի 26-ը Թմրանյութերի Դեմ Պայքարի Միջազգային օրն է: Օրվա առիթով և թեմայի շուրջ «Ընտանիք և Համայնք» ԲՀԿ Մեծամորի Համայնքային զարգացման կենտրոնի երեխաների հետ զրույցներ ունեցան Տեր Մաշտոց քհն Ստեփանյանը, բժիշկ- նարկոլոգ Բ.Ավետիսյանը, ՀՀ Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Ա. Գասպարյանը: Միջոցառման շրջանակներում կենտրոնի սաները քայլերթով անցան Մեծամոր քաղաքի փողոցներով ` իրենց ձեռքին ունենալով ցուցապաստառներ և վանկարկելով […]
26
Jun 2013
Գործում է 2003թ.-ից արդեն մեծ ճանաչում ունի հանրապետությունում, բազմաթիվ բարեգործական ներկայացումներով հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, սահմանամերձ գյուղերում, երեխաների խնամքի, հաստատություններում, Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկում, ծերանոցներում, ինչպես նաև Ստեփանակերտում և Բերձորում` ուրախություն պատճառելով բազմաթիվ հանդիսատեսների: 2005թ-ից թատերախումբը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության համահայկական և 2006թ-ից Տիկնիկնային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնի […]
26
Jun 2013
Երգացանկում ունի մանկական, ժողովրդական, էստրադային և հայրենասիրական երգեր: Բարեգործական համերգներով հանդես է գալիս ինչպես Մեծամորում, այնպես էլ այլ համայնքներում:
26
Jun 2013
Երեխաները ոչ միայն սովորում են ստեղծագործել, այլև ծանոթանում են հայ և համաշխարհային նկարիչների կյանքին և ստեղծագործություններին: Կազմակերպվում են երեխաների նկարների ցուցահանդեսներ:
26
Jun 2013
Հեքիաթաթերապիան երեխային հնարավորություն է տալիս հասկանալ և ընդունել սեփական անձն ու շրջապատող աշխարհն այնպիսին ինչպիսին կա, բարձրացնել ինքնագնահատականը: Լսելով հեքիաթը` երեխան ակամա այնտեղ գտնում է իր կյանքին համապատասխան իրավիճակներ, փորձում է իրեն նույնացնել համարձակ և քաջ հերոսների հետ:
26
Jun 2013
Ծնողներին ուսուցանվում են զանազան հմտություններ` ծնողավարություն, ձեռարվեստ:
26
Jun 2013
«Զանգ» պատանեկան ակումբ` ընդգրկված են 13-18 տարեկան պատանիներ: Ակումբի նպատակն է զարգացնել պատանիների կարողությունները, ակտիվացնել նրանց հանդես գալու համայնքային նախաձեռնություններով: Ակումբի կատարած աշխատանքներից են` Բարեփոխենք մեր համայնքը: «Երեխաներն ընդդեմ ծխախոտի»: Պարտեզի խնամք:
03
Jun 2013
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925թ.-ին` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը 1949թ., ինչին ՄԱԿ-ը հավանություն տալով՝ հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է […]
03
Jun 2013
Մայիսի 31-ը, ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» 2003թ. շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: Օրվա խորհուրդին հետևեցին նաև «Ընտանիք և Համայնք» ԲՀԿ-ի սաները և քայլերթով […]