<<Ես սոցիալական աշխատող եմ՝ կոչված եմ աջակցելու>>

Հունիսի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ  <<Ես սոցիալական աշխատող եմ՝ կոչված եմ աջակցելու>> բացօթյա համերգ և տեղեկատվական ցուցահանդեսը, որին ի թիվս ավելի 20 գործընկերների մասնակցեց նաև «Ընտանիք և Համայքն» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպությունը ներկայացավ իր կատարած աշխատանքնրով`միջոցառումների մասին պատմող թերթոններով, երեխաների և ծնողների ձեռքի աշխատանքներով:

IMG_9006 IMG_9027 IMG_9028 IMG_9030

Միջոցառումն իրականացվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:  Միջացառման հիմնական նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկումը սոցիալական աշխատանքի կարևորության վերաբերյալ, նաև ներկայացվելու է դրա դերը Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգը հզորացնելու գործում: Միջոցառումը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված և Վորլդ Վիժնի կողմից իրականացված «Շահագրգիռ կողմերը միասին` հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի մաս է կազմում: