Ֆրեսկոն Մեծամորում

fotoՖՐԵՍԿՈ արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը ապրիլի 5-ին Մեծամորում էր: Ե’վ երեխաները, և’ մեծահասակներն անչափ տպավորված էին ֆիլմերով, պատանիներին դուր էր եկել հատկապես Արա Երնջակյանի “Խավարում” ֆիլմը: Վաղուց Մեծամորում ֆիլմերի` այն էլ միջազգային մրցանակակիր ֆիլմերի ցուցադրություն չէր եղել, և մեծամորցիները ցանկություն հայտնեցին, որ մեզ մոտ հաճախակի կազմակերպվեն նմանատիպ կինոդիտումներ: Շնորհակալություն ՖՐԵՍԿՈ-ին մեզ բովանդակալից օր պարգևելու համար: