Գործում է 2003թ.-ից արդեն մեծ ճանաչում ունի հանրապետությունում, բազմաթիվ բարեգործական ներկայացումներով հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, սահմանամերձ գյուղերում, երեխաների խնամքի, հաստատություններում, Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկում, ծերանոցներում, ինչպես նաև Ստեփանակերտում և Բերձորում` ուրախություն պատճառելով բազմաթիվ հանդիսատեսների: 2005թ-ից թատերախումբը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության համահայկական և 2006թ-ից Տիկնիկնային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնի կողմից կազմակերպված «Թումանյանական Հեքիաթի օր» միջազգային փառատոններին` արժանանալով պատվոգրերի: