Տյառնընդառաջ

foto

Քրիստոսի Ծնունդից  քառասուն օր հետո Հովսեփն ու Մարիամը Նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու: Սրբազան ավանդության համաձայն, երբ Հիսուսն ու Մարիամը մոտենում են տաճարին, արևելյան դուռը, որն  Աստծո հրամանով   փակ էր, մեծ դղրդյունով բացվում է: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու ճրագներով շտապում են տեսնելու տաճար եկողին՝ միմյանց ձայն տալով. «Տերն անցավ այս դռնով»:  Տյառնընդառաջը Հայ եկեղեցու անշարժ տոներից  է  և  նշվում է Քրիստոսի Ծննդից  40 օր հետո՝ փետրվարի  14-ին: