Ուրախ և անմոռանալի օր Մեծամորի կենտրոնում

Սեպտեմբերի 13-ին կենտրոնում հաճելի եռուզեռ էր։ Մեզ հյուր էին եկել մեր լավ բարեկամներ տիկին Լեռնիկն ու իր անուշիկ փոքրիկ Նուբարը և նկարչուհիներ Նուշիկն ու Մելանյան։ Օրը շատ հագեցած էր ու հետաքրքիր։ Նշեցինք կենտրոնի՝ սեպտեմբերին ծնված երեխաների, ինչպես նաև փոքրիկ Նուբարի ծննդյան տոնը։ Նուշիկն ու երեխաները նկարազարդեցին կենտրոնի պատը։
Անչափ շնորհակալություն մեզ անմոռանալի օր պարգևելու համար։