Ուղևորություն դեպի ՛՛Մաչանենց տուն՛՛

foto 2019թ հուլիսին՛՛Ընտանիք և համայնք՛՛ բարեգործական Հկ-ի  Մեծամորի, Արմավիրի, Իջևանի և Նոյեմբերյանի  կենտրոնների  կավագործության և նկարչության  խմբակների երեխաները այցելեցին Էջմիծին քաղաքում գտնվող «Մաչանենց տուն» կենտրոն: Երեխաները շատ հետաքրքրված էին այն կենցաղային գործիքներով ու իրերով, որոնք դեռ ոչ վաղ անցյալում օգտագործել են նաև մեր տատիկներն ու պապիկները: Նրանք տեսան, թե ինչպես է կավագործը կավե թասեր պատրաստում չարխի վրա  և էլի ու էլի շատ հետաքրքիր բաներ:  Երեխաները Էջմիածնից վերադարձան շատ տպավորված:
Շնորհակալություն #UMCOR Հայաստան Բարեգործական Հիմնադրամին: