Ս/թ մայիսի 11-ին տեղի ունեցավ #ՆԱՐԵԿԱՑԻ կենտրոնի պաշտոնական բացումը:
Սա Family and Community NGO / Ընտանիք և Համայնք ՀԿ -ի թվով 4-րդ մասնաճյուղն է: Հիշեցնենք, որ կազմակերպությունը Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքաներից բացի, սոցիալ-կրթական ծրագրեր է իրականացնում նաև Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում:
Արմավիրի թեմի և «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի երկարամյա և կայուն համագրծակցության,
Tufenkian Foundation Թուֆենկյան հիմնադրամ
աջակցությամբ Արմավիր քաղաքի նորաբաց սոցիալ-կրթական կենտրոնում իրականացվում են մշակութային և սոցիալական աջակցության ծրագրեր:
Կենտրոնը գործում է առաջնորդարանի շենքում:
Այս պահին կենտրոնում գործում են երգ ու պարի, նկարչական խմբակներ: Ընտանիքների և երեխաների հետ աշխատում է սոցիալական աշխատողը:
Կենտրոնի կահավորմանը աջակցել է «Հայ դպրոց» հիմնադրամը: