Մայիսի 11-ին “Փալանչո” թատերախումբը ներկայացրեց ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի “ԾԻՐԱՆԻ ԳՈՏԻ” պիեսի առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է ամերիկահայ բանաստեղծ Արին Արմէնեանին: Նրա բանաստեղծական աշխարհին ծանոթացող յուրաքանչյուր ոք հայտնաբերում է ինքն իրեն` իր մանկության մեջ: Արինը ձգտում է հոգևոր ու երկնային մաքրության այն ոլորտները, որտեղից որպես “անձրևի կաթիլ” ընկել է երկրի վրա: Դե, իհարկե, մենք չենք կարող տեսնել այն աշխարհը, որտեղից նա իջել էր մաքրության ու անմեղության ծաղիկներ աճեցնելու մեծերի երկրում: Չենք կարող տեսնել, որովհետև, ինչպես Փոքրիկ Իշխանն էր ասում. “Ամենակարևոր բաներն աչքով տեսնել հնարավոր չէ”: