մայիսի 17-ին տեղի ունեցավ առաջին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքների դպրոցահասակ երեխաների ծնողների հետ:
Ֆիլմերի նկարահանումները և ցուցադրությունները իրականացվում են «Քաղաքացիական հասարակությունը որպես դրական փոփոխության գործոն» ծրագրի շրջանակում:
Ծրագիրն իրականացվում է
Family and Community NGO / Ընտանիք և Համայնք ՀԿ և
Cross of Armenian Unity NGO կազմակերպությունների համատեղ ջանքերով, UMCOR հայկական հիմնադրամի աջակցությամբ:
Ֆիլմերի սցենարների մշակման գործընթացում ներգրավված են կազմակերպությունների երեխաները և արտացոլում են սոցիալական, հասրակական և ընտանեկան հիմնախնդիրներ՝ երեխաների աչքերով: