Նարեկ սոցիալ -կրթական կենտրոնում

Արմավիրի #Նարեկ սոցիալ-կրթական կենտրոնի տասը սան հնարավորություն ստացան ճամփորդելու դեպի Արգիշտի-Խինիլի և Մեծամոր պատմամշակութային բնակավայրեր։ Ծրագրի հեղինակը Տաթևիկ Պետրոսյանն էր, ծրագիրն իրականացվում էր Armenian Red Cross Society/ՀայկականԿարմիր խաչի ֆինանսավորմամբ։ Տպավորությունները վառ էին, ընթացքը` շատ ուսանելի: Երեխաները վերադարձան նոր գիտելիքներով և որոշումով, որ պետք է ավելի լավ ուսումնասիրել իրենց հող ու ջրի պատմությունը։