Սեպտեմբերի 23-ին “ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի” 25 ամյակին նվիրված երեկույթին հրավիրված էր նաև Մեծամորի “Փալանչո” տիկնիկային թատրոնը: Երեկույթի ընթացքում Հայաստանի տիկնիկային գործիչների միության, ինչպես նաև “ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի” նախագահ Արմեն Սաֆարյանը ներկայացրեց փալանչոներին` որպես տիկնիկային թատրոնի ապագա շարունակողների և հանձնեց հերթական շնորհակալագիրը :