«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի»

fotoՍ/թ հոկտեմբերի 1-ին մեկնարկվել է «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» մեկամյա ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ծրագիրը իրականացվելու է «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի համատեղ ջանքերով և գործընկերությամբ: Ծրագիրն ուղղված է ապահովել համայնքի խոցելի խմբի երեխաների ցերակային խնամքը, հոգևոր-մշակութային կրթությունն ու զարգացումը:

Արմավիրի մարզի Մեծամոր և Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում գործում են թատերական, նկարչության, երգի, կավագործության և տիկնիկագործության մշակութային խմբակները: Ծրագրի շրջանակում երեխաները հնարավորույթյուն կունենան զարգացնել իրենց ստեղծագործական ներուժը, այցելել մշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցել ամառային մշակութային ճամբարների, շրջագայել երգչախմբով և թատերախմբով, ներկայացնել իրենց ձեռքի աշխատանքները տարբեր միջոցառումների ընթացքում: