Այսօր՝ հունիսի 15-ին, «Մշակույթը որպես սոցիալական փոփոխության բանալի» ծրագրի շրջանակում, #Նոյեմբերյանի մեր ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ սոցիալ-կրթական կենտրոնի երեխաներն այցելեցին National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ: Նոր և հետաքրքիր տեղեկատվություն ձեռք բերեցին նկարիչների կյանքի, ստեղծագործական կյանքի և ստեղծագործությունների առանձնահտուկ նշանակության մասին: Զարմացրեցին նաև իրենց պատրաստվածությամբ և գիտելիքների պաշարով:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցներին սահմանամերձ քաղաքի երեխաներին անվճար մուտք և ուղեկցող տրամադրելու համար:
Ծրագիրը իրականացվում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ: