«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի»

2017թ հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» մեկամյա ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ծրագիրը իրականացվելու է «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի համատեղ ջանքերով և գործընկերությամբ: Ծրագիրն ուղղված է ապահովել համայնքի խոցելի խմբի երեխաների ցերակային խնամքը, հոգևոր-մշակութային կրթությունն ու զարգացումը:

Ծրագիրը կգործի Արմավիրի մարզի Մեծամոր և Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում: