«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (AASW), «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի (P&T) և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է աղքատության եւ անհավասարության դեմ պայքարը և սոցիալական փոփոխություններին և ներառական ու կայուն զարգացմանը նպաստելը Հայաստանում։ Այս նպատակին հասնելու համար գործողություններն ուղղված են լինելու՝
ակտիվացնելու միջոլորտային և միջագերատեսչական համագործակցությունը պետական և ոչ պետական կառույցների միջև՝ տեղական մակարդակում,
ամրապնդելու ՔՀԿ դերն ու մասնակցությունը տեղական սոցիալական քաղաքականության գործընթացներում, ինչպես նաև նպաստելու որակյալ և նպատակային սոցիալական ծառայությունների մատուցմանը,
նպաստելու սոցիալական ծառայությունների պետական ֆինանսավորման թափանցիկ մեխանիզմների ներդրմանը։
Արդյունքում մշակվելու և ներ են դրվելու կարիքահեն և կայուն տեղական սոցիալական ծրագրեր, ինչպես նաև ՔՀԿ-ների կողմից մատուցվող սոցիալական ծառայություններ՝ ի նպաստ Հայաստանի մարզերի աղքատ և անապահով ընտանիքների։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանում կողմից։