Այսուհետ մեր էջում ՛՛մեր թիմը՛՛ շարք կունենանք և կներկայացնենք մեր սիրելի աշխատակիցներին 🤗
Դե հարմար տեղավորվեք, իսկ մենք` սկսենք 😊
Ծանոթացեք, Սվետա Ավետիսյանն է՝ մեր Կենտրոնի հիմնասյուներից։ Արդեն 20 տարուց ավելի է՝ աշխատում է «Ընտանիք և համայնք»-ի Մեծամորի կենտրոնում` որպես սոցիալական աշխատող։
Հաճախ է պատկերում աշխարհը իր հրաշք ֆոտոապարատի ոսպնյակով, ցանկանում է անհատական ցուցահանդես ունենալ, որտեղ կներկայացնի իր լուսանկարները։
Տիկին Սվետան համբերատար և սիրով հոգի ունի, ինչն ակնհայտ է նույնիսկ իր լուսանկարներում․ տեսնել աշխարհն այսքան գեղեցիկ ու այսպիսի մանրուքներում, ոչ բոլորին է տրված։
Տիկին Սվետան այլ նախասիրություններ ևս ունի․ դե սոցիալական աշխատողներն այսպիսինն են: 😉 Տիկնիկային թատրոնի սիրահար է և հավատում է, որ սոցիալական աշխատանքի (համադրելով իհարկե մյուս մասնագիտությունների հետ) և մշակույթի համակցությունը երեխաների պարագայում հրաշալի է աշխատում: Տիկին Սվետան նույնիսկ 10 տարի տիկնիկային թատրոնի դերասան է եղել:
Նրա նախասիրություններից է նաև ավտոմեքենա վարելը, իր ամառանոցում միրգ ու բանջարեղեն աճեցնելը, ապա քաղելը, բաժանելը, հյուրասիրելը։ Ախ եթե տեսնեք, թե նա դա որքա՜ն հաճույքով և սեր ներդնելով է անում։ Այնքա՜ն վարակիչ է այդ սերն ու հոգատարությունը։
Վարակիչ են նաև իր մեղմ ու խաղաղ էներգետիկան, սովորելու և անընդհատ կլանելու անվերջ մղումը, համեստ ժպիտն ու ինտելեկտուալ հումորը։
Երանի մեզ, որ ունենք նրան 🤗❤️