Մեր թիմը

Մեր թիմին ձեզ հետ ծանոթացնելու նպատակով եկեք ուղևորվենք Արթիկի մեր կենտրոն
Ծանոթացեք, Մելիքսեթն է` Արթիկի կենտրոնի հիմնասյուներից մեկը. բացման օրվանից եղել է կենտրոնի հետ։ Մեծ է իր ներդրումը կենտրոնի հիմնադրման սկզբում երեխաների հիմնական խմբի հավաքագրման ու աշխատանքը սկսելու գործում։
Արդեն շուրջ 5 տարի Մելիքսեթը կենտրոնի համար միայն սոցիալական աշխատող չէ. նա համակարգող է, ավագ ընկեր, ֆինանսական հարցերի կազմակերպիչ, պահեստապետ, վարորդ ու էլի լիքը պատասխանատվություններ կրող:
Նա օրինակն է այն բանի, որ կարող ես համատեղել մի քանի բան մեկ մասնագիտության մեջ, եթե կա ցանկություն ու սեր աշխատանքիդ հանդեպ։ Նա շատ պատասխանատու է և ամեն ինչ սիրում է իր ժամանակին անել։ Այսօրվա գործը վաղվան չի թողնում։
Երբ կենտրոնում ինչ-որ բան նորոգման կարիք ունի, հաջորդ օրը տնից բերում է գործիքները ու սկսում նորոգել։
Շատ խնամքով, ուշադիր ու պատասխանատվությամբ հետևում է, որ կենտրոնում ոչինչ չկորի կամ վնասվի։
Երեխաները սիրում են ու լսում են Մելիքսեթին, երեխաների հետ աշխատանքում շատ նրբազգաց է սիրում է շփվել, զրուցել նրանց հետ, շախմատ խաղալ։
Շատ հետաքրքրասեր է, սիրում է կարդալ հետաքրքիր փաստեր, սիրում է ինտելեկտոալ քուիզներ, սիրում է դիտել ֆիլմեր, ուշադիր է դերասանական կազմին ու խաղին, որոնց մասին քննարկումները կատարվում են ընկեր Մանուշի հետ։
Սիրում է բացահայտել մշակութային արժեքները։
Առանց Մելիքսեթի, չգիտենք, թե ինչ պիտի անեինք։