՛՛Ընտանիք և Համայնք՛՛ բարեգործական ՀԿ-ի “Զանգ” պատանեկան ակումբն ու ՛՛Ծնողական ակումբը” այսօր իրականացրեցին “Մաքուր Մեծամոր” ակցիան: Մտահղացումը համընկավ համաքաղաքային շաբաթօրյակի հետ: Ի տարբերություն սովորական շաբաթօրյակի, մեր նպատակն էր ոչ միայն մաքրել քաղաքը, այլև կոչ անել մարդկանց մաքուր պահել այն, չէ՞ որ մեր երեխաներն են խաղում և զբոսնում այնտեղ, մենք ենք քայլում քաղաքի փողոցներով: Ակցիայի մասնակիցները Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնից շարժվեցին դեպի քաղաքային այգի: Այգին մաքրելուց հետո մաքրեցին նաև խաղահրապարակը՝ մաքրվող տարածքներում փակցնելով պաստառներ,որոնք հուշում էին համաքաղաքացիներին, որ համայնքը մեր բոլորի տունն է և այն մշտապես պետք է մաքուր պահել: