Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է




foto“Ընտանիք և համայնք” Հկ-ի Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում կազմակերպվեց ուրախ համերգային ծրագիր` նվիրված տարեցների օրվան: ”Արևածաղիկ” երգչախմբի բաբաջանյանական ելևէջների ներքո սիրելի տարեցներն ընկան քաղցր հիշողությունների գիրկը, իրենց զգացին սիրված և արժևորված: Համերգի ավարտին շնորհակալություն հայտնեցին իրենց օրն անմոռանալի դարձնելու համար: