Թատրոնն այն հեքիաթային աշխարհն է, որ միշտ գրավում է հանդիսատեսին, հատկապես փոքրիկ հանդիսատեսին: Այսօր “Միասին” ծրագրի շրջանակներում “Փալանչո” տիկնիկային թատերախումբը հեքիաթային դարձրեց Մեծամոր և Մայիսյան համայնքների երեխաների օրը: Տիկնիկների ամեն խոսքն ու շարժումը նրանց անմեղ աչուկներում ծնում էր հավատ հրաշքի հանդեպ: Թող հեքիաթը միշտ ուղեկից լինի ձեր մանկությանը: