Այսօր՝ ապրիլի 12-ին, Մեծամոր_ԿանանցԱկումբի մասնակիցները հանդիպում ունեցան Մեծամոր համայնքի ղեկավար Ռոբերտ Գրիգորյանի հետ:
Հանդիպաման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրեց քաղաքապետարանի կառուցվածքն ու գործառույթները, համայնքի հիմնախնդիրներին ուղղված ծրագրերի ուղղությունները, առաջնահերթություններն ու ժամկետները:
Առաջիկայում քաղաքապետարանի ջանքերով լուծվելու են ասֆալտապատման, բակերում ճանապարհների վերանորոգման, աղբահանության ու լուսավորության հիմնախնդիրները:
Կանանց ակումբի մասնակիցները ներկայացրեցին նաև իրենց կողմից մշակված հաջորդ 2 ծրագրերի առաջարկները: Համատեղ ջանքերով և ռեսուրսների ներդրմամաբ կիրականացվեն՝
✅Հայտարարություների տախտակների տեղադրման
✅Մանկական զբոսայգու բարեկարգման ծրագրեր: