Համայնքը մասնակցում է

Համայնքը մասնակցում է

fotoՄարտի 25-ին, Մեծամոր  ԿանանցԱկումբի  մասնակիցները իրականացրեցին   Կանաչ  Մեծամոր ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի նպաստել ոչ միայն բնակավայրի բարեկարգմանը, այլև կանաչապատման միջոցով մեղմել օդի աղտոտվածության ազդեցությունը Մեծամոր համայնքի բնակիչների ֆիզիկական առողջության վրա:
Ծրագրի շրջանակում հնարավոր եղավ
ապահովել ՏԻՄ և ծրագրի պատասխանատուների արդյունավետ համագործակցությունն ու գործունեությունը:
Ծարագրի առաջարկը նախօրոք դիտարկվել և քննարկվել էր ՏԻՄ մարմնի ներկայացուցիչների հետ: Արդյունքում՝ ծրագրի իրականացման համար Մեծամոր համայնքի ղեկավար Ռոբերտ Գրիգորյանի և Ավագանու անդամների կողմից մոտ 40 ծառերի տնկիներ տրամադրվեց:
Իրականացման աշխատանքներին մասնակցում էին նաև Զանգ ՊատանեկանԱկումբի մասնակիցները, համայնքի բնակիչները և ՏԻՄ անդամները: