Կրկին ՛՛Նռան Հատիկ՛՛-ին

fotoՆոյեմբերի 4-ին “Փալանչոն” կրկին “Նռան հատիկ”-ում էր,որն այս անգամ անցկացվում էր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Թատերախումբը հանդես եկավ Գրիգոր Հովհաննիսյանի “Ծիրանի գոտի” ներկայացմամբ, որը նվիրված է արևմտահայ բանաստեղծուհի Արին Արմենյանի հիշատակին: Ներկայացման մեջ Արինը հանդիպում է Փոքրիկ իշխանին, և այդ երկու փոքրիկները կոչ են անում համայն մարդկությանը սթափվել և մտածել իրենց մոլորակի, մարդկային հարաբերությունների մասին: Փոքրիկ իշխանը դիմում է հանդիսատեսին “Ես, Արինը և բոլոր փոքրերն ուզում ենք, ո’չ, պահանջո’ւմ ենք, որ երկրի վրա խաղաղություն լինի’ “: Ներկայացումը հուզեց և’ հանդիսատեսին, և’ կազմակերպիչներին:
Կեցցեք, “Փալանչո”-ներ …