Կոմիտասի հետ

fotoԱրմավիրի #Նարեկ սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպում էր կոմպոզիտոր, դաշնակահար Հերմինե Հարությունյանի հետ:
Հաղորդ եղանք Կոմիտասի երաժշտությանը:
Սովորեցինք «Երկինքն ամպել է» երգը:
Երեխաներին շատ հետաքրքիր էր լսել պատմություններ Կոմիտասի մանկության դրվագներից, լսել նրա մշակումներից մի քանիսը և ցույց տալ Կոմիտասին ընկալելու իրենց տարբերակը:
Ստեղծված մթնոլորը բոլորիս պարուրեց անբացատրելի ջերմությամբ, բարությամբ և անմիջականությամբ:

Ահա, թե ինչ է նշանակում շփվել Կոմիտասի հետ…