Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID) ֆինանսավորմամաբ և տևելու է 6 ամիս: Ծրագրի ընթացքում կազմակերպվելու են կարողությունների, հմտությունների զարգացման դասընթացներ, հանդիպում-քննարկումներ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Երիտասարդների և երիտասարդ կանանց համար գործելու են երիտասարդական ակումբներ: Ակումբների գործունեությունն ուղղված է լինելու նրանց ներուժի, կարողությունների և ակտիվ նախաձեռնողականության զարգացմանը, համայնքային կյանքում իրենց դերի կարևորման բարձացմանը, որոշումների կայացման գործընթացներում մասնակցայնության կարևորության և դերի բարձացմանը: