«Իրականացված երազանքներ»

fotoԱյսօր` հոկտեմբերի 13-ին, «Իրականացված երազանքներ» ծրագրի շրջանակում, որի նպատակը երեխաներին մշակութային ու պատմական նշանակության թանգերաններ ու կենտրոններ ուղեկցելն ու մշակութային արժեքներին հաղորդ դարձնելն է, #Նոյեմբերյանի#ՊապոնցՏուն կենտրոնի երեխաները այցելեցին #Կոմիտասի_թանգարան_ինստիտուտ: Այցը միայն ճանաչողական ու կրթական չէր, այլ` ինտերակտիվ ուսուցողական. երեխաները փորձարկեցին հայկական և միջազգային երաժշտական ճանաչում ունեցող գործիքներ, ստեղծեցին ու փորձարկեցին իրենց երաժշտական մեղեդին:
—————————————
Ծրագիրն իրականացվում է «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի կողմից, #UMCOR հայկական հիմնադրամի աջակցությամբ: