«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների XIII միջազգային փառատոնի շրջանակներում «Ընտանիք և Համայնք» բարեգործական ՀԿ-ի #ՓԱԼԱՆՉՈ մանկապատանեկան տիկնիկային թատերախումբը սեպտեմբերի 28-29-ին ներկայացումներով հանդես եկավ Վայոց Ձոր մարզի Գետափ և սահմանամերձ Խաչիկ համայնքներում: Մեզ անհամբերությամբ և մեծ խանդավառությամբ դիմավորեցին հատկապես Խաչիկ գյուղում. հասկանալի է՝ ամեն օր չէ, որ սահմանամերձ գյուղում տիկնիկային թատրոն է հյուր գնում: Այս անգամ երեխաների աչքերը թրջվել էին ոչ թե կրակոցների սարսափից, այլ իրենց մանկության մեկ օրը պայծառ գույներով ներկելու հրճվանքից:
Խաղաղություն աշխարհի բոլոր մանուկներին………