Սեպտեմբերի 26-ին Թումանյանի թանգարանում մեկնարկեց «ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՍԻՐՈՎ» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը: Հանրային արշավը, կյանքի է կոչվել մի խումբ հասրակական կազմակերպությունների`այդ թվում «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի համատեղ ջանքերով: Քննարկմանը ներկա էին նաև մեր կենտրոնի մի քանի սան: Մասնակից երեխաների համար կազմակերպվել էր հյուրասիրություն, շրջայց մեծ բանաստեղծ և մարդասեր Հովհաննես Թումանյանի թանգարանում: