Արմավիրի Նարեկ սոցիալ կրթական կենտրոն

Այսօր կենտրոնի հյուրն էր կանադաբնակ մեր շատ սիրելի հայրենակից՝ Տ Ռոզա Սաֆարյանը, ով յուրաքանչյուր տարի կամավորական ծրագրով գալիս է Հայաստան՝ երեխաներին փոխանցելու իր մասնագիտական հմտությունները։ Նա ֆրանսերենի փորձառու ուսուցչուհի է։
Երեխաների համար հետաքրքիր էր ծանոթանալ, շփվել եւ կարողանալ ինքնարտահայտվել։
Տ Ռոզան հարցերի, դերային եւ այլ խաղերի միջոցով երեխաներին փոխանցեց նոր հմտություններ ու գիտելիքներ, որոնք շատ կարեւոր են երեխայի սոցիալական կյանքում։
Տ Ռոզան շատ է կարեւորում երեխայակենտրոն մոտեցումը, որտեղ ուսուցիչը դրսեւորում է անհատական մոտեցում, փորձում է հասկանալ երեխայի կարիքներն ու առանձնահատկությունները։
Անչափ շնորհակալ ենք առիթի համար։