Արմավիրի ՛՛Նարեկ՛՛ սոցիալ կրթական կենտրոնում

Մայիսի 8_ին Հայկական Կարմիր Խաչի ընկերության կամավոր՝ Տաթևիկ Պողոսյանի “Մշակութային զարգացում Արմավիրում” ծրագրի շրջանակներում Նարեկ սոցիալ_կրթական կենտրոնի 10 սան իրենց օրն անցկացրեցին Արմավիրի Հայկական Կարմիր խաչի գրասենյակում, դիտեցին Հայֆիլմ Կինոստուդիայի նկարահանած “Դավիթ Բեկ” ֆիլմը և “Հնարամիտ գյուղացին” մուլտֆիլմը, այնուհետև քննարկեցին և վերլուծեցին մեր ժողովրդի պատմության որոշ դրվագներ, որոնք շատ նման են մեր օրերին։