ԱՍՏԾՈՒՆ ԸՆԴԱՌԱՋ: ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐՆԴԵԶ

fotoՏերընդեզ դարմանը կես, Առ հաց ու կես ելիր գեղես,
Տրընդեզ փեշդ վառե, Որ ազատվես օձե չարե …

 

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Տոնն ունի նախատոնական ծես: Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես տոնախմբության սեղաններն ավանդական քաղցարավենիքով զարդարացին կազմակրպության կանայք և երիտասարդները, հանդիսատեսին իրենց երգուպարով ուրախացրեց մեր ԱՐԵՎԱԾԱՂԻԿ երգի ու պարի պատանեկան խումբը: