Ավանդույթի համաձայն հուլսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների
իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի
վարչության նախաձեռնությամբ մեր Կենտրոնի երեխաներն այցելեցին Սևանա լիճ: Նրանք
եղան Սևանի Սրբոց Առաքելոց եկեղեցում, այնուհետև ոստիկանների հետ նավակներով
զբոսնեցին Սևանա լճում:
Օրվա տպավորություններից ոգևորված, երեխաները բարեմաղթանքներ հղեցին
ոստիկաններին և իրենց երգ ու պարով հաճելի անակնկալ մատուցեցին նրանց:
Ոստիկանները նվերներ հանձնեցին երեխաներին և ամեն ինչ արեցին, որ այդ օրը դառնա
նրանց մանկության պայծառ դրվագներից մեկը: