Օգոստոսի 9-ը Կենտրոնի երեխաների համար դարձավ անմոռանալի:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների
իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ երեխաները կրկին այցելեցին Սևանա լիճ: Նրանք ոստիկանների հետ նավակներով զբոսնեցին կապուտակ Սևանում:
Ավանդույթի համաձայն ոստիկանները նվերներ հանձնեցին երեխաներին և ամեն ինչ արեցին, որ այդ օրը նրանց մանկության ամենահիշարժան օրերից մեկը լինի :
Ու թեպետ վերադարձին ավտոբուսն էլ «չդիմացավ» ամառվա տապին, միևնույն է երեխաները բարձր տրամադրությամբ վերադարձան տուն: