Դեկտեմբերի 30-ին “Ընտանիք և համայանք” և “Հայ Ձմեռ պապ” հասարակական կազմակերպությունները կազմակերպեցին Ամանորյա հանդես Տավուշի մարզի Վազաշեն գյուղում, Վազաշեն, Հովք, Բաղանիս համայնքների երեխաների համար:
“Ընտանիք և համայնք” ՀԿ “Փալանչո” տիկնիկային թատերախմբի դերասանները՝ տավուշցի հանդիսատեսից ընդամենը մի քանի տարով մեծ պատանիներ, շատ էին ուզում իրենց հեքիաթով հաճույք պատճառել նրանց, օգնել հավատալու Ամանորի հրաշքին և դա նրանց հաջողվեց: Ամանորյա ներկայացումն անչափ դուր եկավ սահամանամերձ գյուղերի երեխաներին:
Իսկ միջոցառման ավարտին երեխաները ստացան ամանօրյա նվերներ:
Ծրագրի իրականացման հովանավորն էր ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը: