՛՛Փալանչո՛՛-ն ՛՛Նռան հատիկ՛՛ -ին

fotoԱրդեն 2-րդ անգամ է, որ ՛՛Փալանչո՛՛ թատերախումբը մասնակցում է ՛՛Նռան հատիկ՛՛ փառատոնին, որի նպատակն է թատրոնի միջոցով երեխաների մեջ սերմանել բարի և գեղեցիկ գաղափարներ և առաջնորդվել ՛՛Սիրիր թատրոնը քո մեջ, այլ ոչ թե քեզ թատրոնում՛՛ սկզբունքով: Նոյեմբերի 2-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Մեծամորի ՛՛Ընտանիք և համայնք՛՛ ՀԿ-ի ՛՛Փալանչո՛՛ թատերախումբը հանդես եկավ Թումանյանի ՛՛Մի կաթիլ մեղրը՛՛ տիկնիկային ներկայացումով, որն անչափ դուր եկավ հանդիսատեսին: Մենք հպարտ ենք, որ մեր փալանչոները տարեց տարի նոր բեմեր են նվաճում:
Իսկ ՛՛Նռան հատիկը՛՛ շարունակվում է……