՛՛Միասին ՛՛ ծրագրի շրջանակներում

fotoՄայիսի 3-ին “Միասին” ծրագրի շրջանակներում Մեծամորի մշակույթի տանը տեղի ունեցավ “Համայնքը երեխաների աչքերով” ցուցահանդեսը: Երեխաները ներկայացրել էին գեղանկարներ և լուսանկարներ, որտեղ պատկերել էին իրենց համայնքը: Ցուցահանդեսին ներկա էին ծնողներ, մանկավարժներ, ոստիկաններ և այլ հյուրեր: Բոլորը հիացած էին երեխաների աշխատանքներով: