Մարտի 2-ին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հրավերով մեր “Փալանչո” տիկնիկային թատերախումբը Հովհ. Թումանյանի “Անբան Հուռի” տիկնիկային ներկայացումով հանդես եկավ Տավուշի մարզի Կայան համայնքում: Սահմանամերձ ավանում ապրող երեխաների համար սա շատ մեծ ուրախություն էր, և երեխաները մեծ ոգևորությամբ դիտեցին ներկայացումը. չէ որ սահմանամերձ համայքներում հազվադեպ են լինում նման ներկայացումներ: Ներկայացման ավարտից հետո նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցի սաներին նվիրեցինք շարֆեր ու գլխարկներ, որոնք գործել էին Մեծամորի, Արմավիրի և Իջևանի շյուղագործության խմբակի կանայք: Տիկնիկային թատերախմբի պատանիների համար օրվա ամենակարևոր խորհուրդն էր նաև զգալ սահմանի շունչը, փորձել հասկանալ, թե ինչպիսի վտանգի տակ են ապրում մեր սահմանամերձ համայնքների
երեխաները։