29594979_1865771733456728_319153116197542854_nՄի անգամ Գարնան աստվածուհին լուսաբացին արթնացնելով Արևին ու նրա հավատարիմ ուղեկցորդուհուն՝ Ծիածանին ,խառնում է իրար գունագեղ ծիածանի շողերն ու ճառագայթներն արևի …Այնուհետև «արևածիածանային» սքանչելի խառնուրդը՝ չքնաղ աստղիկների տեսքով , առատորեն շաղ է տալիս թարմ ակոսների,մարգագետինների և ծառերի ճյուղերի վրա: Եվ ամեն տեղ ,ուր ընկնում էին այդ աստղիկները , հայտնվում էին անուշաբույր ծաղիկներ……սպիտակ..կապույտ,մանուշակագույն…

Հողը պարզապես ցնծում էր երանությունից …
Նախկինում յասամանը կոչում էին դրախտի ծառ… մի հավատալիք կար` այն տանը, որի կողքին աճում է այս չքնաղ ծաղիկը,Սերը հարատև կլինի….
Մեր երեխաներն էլ յասամաններ տնկեցին կենտրոնի շուրջը, որ սերն այստեղ էլ հարատև լինի……