fotoՏեղի ունեցավ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի քննարկում Մեծամորի քաղաքապետարանում: Հանրային քննարկմանը մասնակցում էին քաղաքապետարանի, ոստիկանության և ՀԿ-ների աշխատակիցներ, համայնքի անդամներ: Քննարկվեցին համայնքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, նաև համայնքի անդամների և ՀԿ-ների մասնակցությունը այդ խնդիրների լուծման իրագործմանը: