Picture 359Գործում է 2003թ.-ից արդեն մեծ ճանաչում ունի հանրապետությունում, բազմաթիվ բարեգործական ներկայացումներով հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, սահմանամերձ գյուղերում, երեխաների խնամքի, հաստատություններում, Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկում, ծերանոցներում, ինչպես նաև  Ստեփանակերտում  և Բերձորում` ուրախություն պատճառելով բազմաթիվ  հանդիսատեսների: 2005թ-ից թատերախումբը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության համահայկական և 2006թ-ից  Տիկնիկնային արվեստի  գործիչների միջազգային միության  Հայկական կենտրոնի  կողմից  կազմակերպված «Թումանյանական  Հեքիաթի  օր»  միջազգային փառատոններին`  արժանանալով պատվոգրերի: