fotoԱյսօր “Ընտանիք և համայնք” -ի հյուրերն էին “Հույսի Մեծամոր”-ի և Արմավիրի երեխաների աջակցման “Արևածագ” կենտրոնի շահառուները: Նրանց հյուրընկալել էր “Փալանչո” թատերախումբը` ներկայացնելով Ռ. Մարուխյանի “Իսկական ընկերը” տիկնիկային ներկայացումը: Փոքրիկներին ու նրանց ծնողներին անչափ դուր եկավ ներկայացումը, երեխաները չէին ուզում հեռանալ դահլիճից: Մենք երջանիկ ենք, որ այս փոքրիկ հրաշքների մեկ օրն անմոռանալի դարձավ: