fotoԱյսօր ամբողջ աշխարհում նշում են Տիկնիկային թատրոնի միջազգային օրը:
Մեր «Փալանչոները» նույնպես նշեցին իրենց տոնը:
Մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքին. տոնը կդառնա տոն, երբ կիսես այն, տարածես և ուրախացնես, ժպիտ պարգևես ուրիշներին: Այս անգամ տոնը մեզ հետ կիսելու, տիկնիկների խաղը դիտելու էին հյուրընկալվել Մեծամորի Նախակրթարանի երեխաները:
Շնորհավորում ենք, ինչպես մեր «ՓԱԼԱՆՉՈ» մանկապատանեկան տիկնիկային թատերախմբի ռեժիսոր և բեմադրիչ Գրիգոր Հովհաննիսյանին և մյուս արվեստաբաններին, այնպես էլ՝ տիկնիկային արվեստը սիրող և գնահատող բոլոր մարդկանց:
Տեղեկացնենք նաև՝ «ՓԱԼԱՆՉՈ»-ն պատրաստվում է նոր շրջագայութունների: Շուտով կհանդպենք ոչ միայն Արմավիրի մարզում, այլև ՀՀ տարբեր մարզերում: