foto

 

Տեառնընդառաջի տոնը նվիրական տոն է յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար: Ամեն տարի Սբ. Ղազար եկեղեցու բակում կազմակերպվում է Տեառնընդառաջի տոնը: Այս տարի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցեցին Ծնողական ակումբը, Մեծամորի երիտասարդների խումբը և “Զանգ” պատանեկան ակումբը: Տոնական խարույկի շուրջ “Արևածաղիկ” երգչախումբը հանդես եկավ ժողովրդական երգ ու պարով, ներկաները հյուրասիրվեցին տոնական ուտեստներով, իսկ վերջում փուչիկների փունջը երկինք տարավ ցանկություններով լի զամբյուղը: