foto

Մայիսի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի հովանու ներքո իր դռները բացեց «Արևիկ» սոցիալական ցերեկային կենտրոնը: Կենտրոնը սոցիալական, մշակութային և հոգևոր ծառայություններ կմատուցի տարեկան ավելի քան 50 խոցելի ընտենիքների երեխաների: Կենտրոնում գործելու են նկարչության, մետաքսանկարչության, հյուսքի խմբակներ, որոնց կարող են մասնակցել թե երեխաները, թե ծնողները: Գործելու է նաև «Ծնողական ակումբ»՝ կուսուցանվեն ծնողավարման հմտություններ:
Սոցիալական կենտրոնի կարևորագույն առաքելություններից մեկը մարզում սոցիալական աշխատանքի, երեխաների և ընտանիքների պաշտպանության ոլորտի զարգացումն է: Կենտրոնը հիմնադրվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, «ՀԱՅ ԴՊՐՈՑ» հիմնադրամի, Word vision բարեգործական միջազգային կազմակերպության ջանքերով: