fotoՕգոստոսի 29-ին «Ընտանք և համայնք» ՀԿ Մեծամորի համայնքային կենտրոնի սաները հյուրընկալվեցին Արմաս գինու գործարանում:
Երեխաները հիացան ամայի քարքարոտ տարածքում սփռված գեղեցիկ խաղողի այգիներով, պտղատու ծառերով: Ծանոթացան գինու գործարանի կառուցման, խաղողի այգիների հիմնադրաման և գինու արտադրության պրոցեսին, շրջեցին խաղողի այգիներով, մասնակցեցին խաղողի բերքահավաքին, ունեցան համեղ ճաշ գործարանի հյուրանոցային համալիրում, ճաշակեցին մսյո Ալենի պատրաստած համեղ ուտեստները:
Օրը ոչ միայն ուրախալի էր, այև շատ տպավորիչ, մեր երեխաները հասկացան, որ «քարից հաց քամելը» դա ոչ միայն թևավոր արտահայտություն է, այլ իրականություն, ինչպես նաև համոզվեցին , որ հաջողությունների հասնելու համար պետք է լինել աշխատասեր, նպատակասլաց և դժվարություններից երբեք չհուսահատվել: